ՕԵԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
Արխիվ 12-16
ՕԵԿ-Ը ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ` ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ
ՄԻՊ-Ի ԹԵԿՆԱԾՈՒԻՆ
ՕԵԿ պատգամավոր, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանից այսօր «Իրավունք»-ը պարզեց` ՄԻՊ-ի թեկնածու ներկայացնելո՞ւ է ՕԵԿ-ը:
Հիշեցնենք`ՄԻՊ-ի նոր կարգի համաձայն`հանձնաժղովի անդամները կարող են ներկայացնել իրենց թեկնածուին, որն էլ ձայների առավելությամբ ներկայացվելու է լիագումար նիստ:
ՕԵԿ պատգամավորն ասաց, որ դեռ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում, բայց չի բացառվում` պաշտպանեն ընդդիմության թեկնածուին:
Մեր դիտարկմանը, թե որպես ընդդիմության թեկնածու գուցե Զարուհի Փոստանջյանը լինի, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Այդ հարցը կքննարկենք: Վաղը, հավանաբար, կանդրադառնանք»:
Ինչ վերաբերում է իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանի ու Վարդան Հարությունյանին`որպես ՄԻՊ-ի հավանական թեկնածու, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Կարեւորը ոչ թե անձերն են, այլ ստեղծվելիք այն իրավիճակը, որ պաշտպանն անկախ լինի»:
Արդեն երկու օր է, որ պատգամավորները քննադատում են Կարեն Անդրեասյանին նրա չհիմնավորված հրաժարականի համար, սակայն նա լռում է: «Բայց էլ ինչ ասի, ասեց: Ասեց, որ չի կարող նույն արդյունավետությամբ աշխատել: Իսկ մնացած մանրուքները… կարծում եմ` ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ