ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԵՎՐՈԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉԷ»

Արխիվ 12-16

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ

ՊԱՏՃԱՌԸ ԵՎՐՈԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՉԷ»

 

Արդեն երկու օր է, որ  ԱԺ-ը քննարկում է  մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականն ու ՄԻՊ-ի ընտրման նոր կարգը:  Շրջանառվող անունների ցանկում են իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, Վարդան Հարությունյանի անունները, որոնք հնչում են: Մինչդեռ  ընդդիմադիր որոշ գործիչներ   կարծես այդքան էլ հավանություն չեն տալիս այդ անուններին:  Արդյոք  քաղաքական գործընթացներին չմասնակցող եւ իրավապաշտպան գործունեություն ծավալողը ընդունելի է պատգամավորների համար: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն «Իրավունք»-ի հետ զրույցում հիշեցրեց` Կարեն Անդրեասյանը եւս իրավապաշտպան էր եւ իրավաբան, հետեւաբար տարանջատումներ  դնելը`իրավաբան է, իրավապաշտպան է, ճիշտ չէ. «Կարեւորն այն է, որ  մարդու իրավունքների պաշտպանը  անկողմնակալ ու անաչառ գործունեություն ծավալի»:

Ըստ ՄԻՊ-ի  ընտրման նոր կարգի` պետա-իրավական հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել թեկնածու: Եվ քանի որ էլինար Վարդանյանը չի կարող թեկնածու առաջ քաշել, իր կարծիքով երկրորդական է դառնում խոսել այն մասին, թե ով կլիներ իր նախընտրած թեկնածուն:

Մեր մյուս հարցին` արդյոք եվրոկոնվենցիայի` հանրության համար մի փոքր խորթ լինելը չէ, որ մարդու իրավունքների երեք պաշտպանները ըստ էության չեն ընդունվում ո՛չ իշխանության, ո՛չ էլ հանրության կողմից, հանձնաժողովի նախագահն ասաց. «Եվրոկոնվենցիան այն հիմնարար փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվի  ժողովրդավար դառնալու ցանկություն ունեցող պետություն: Այդ կոնվենցիայով ամրագրված են այն հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանված լինեն: Հետեւաբար ասել, թե դա խորթ է դառնում հանրությանը, պաշտպանները դրա համար են հրաժարական տալիս,  իրականությանը չի համապատասխանում»:

«Իրավունք»-ի դիտարկմանը` կարծիք կա, որ հիմնարար իրավունքների  միջուկը սեռական փոքրամասնությունների իրավունքներն են, Էլինար Վարդանյանը չհամաձայնեց:

ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի ու Ստեփան Դեմիրճյանի հետ էլ փորձեցինք զրուցել, սակայն նրանք հրաժարվեցին: Դեմիրճյանն ասաց, որ ՀԱԿ-ում պետք է քննարկեն  թեկնածու առաջադրելու հարցը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163861&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան