ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ

Արխիվ 12-16

ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ

 

Այսօր խորհրդարանում քննարկվում է  մի օրինագիծ, որով առաջարկվում է անվճար տեղեր հատկացնել Հայաստանի  սահմանամերձ շրջանների դիմորդների համար, որպեսզի ուսումնառության ավարտից հետո նրանք վերադառնան սահմանամերձ գյուղ` այնտեղ դասավանդելու: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի, որ այդ տեղերը կարող են լրացնել  կիսագրագետները: Թեմայի քննարկումը առանց  հումորների չանցավ:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց նախաձեռնությունը, ապա ԿԳ նախարարին  մաղթեց առողջություն. «Հուսամ` պրն Աշոտյանը արագ  կապաքինվի եւ առողջացած կգա ԱԺ»:

Նաիրա Զոհրաբյանը տեղից արձագանքեց. որքանով լսելի եղավ, տիկին Զոհրաբյանն ասաց. «Բա որ մյուս ոտքն էլ կոտրված լինի»:

Արմեն Աշոտյանը, ով այդ ընթացքում արդեն ամբիոնին էր մոտեցել, կատակով ասաց.«Փաստորեն, հայտնի դարձավ, թե ում պատճառով է ոտքս կոտրվել»:

Նախարարն իր ելույթի ընթացքում անդրադաձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մեղադրանքին, թե   ուսուցիչները  պարտադրանքով դառնում են ՀՀԿ-ական, ծառայում իշխանությանը: «ԵՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնն իր «ոչ»-ը ասաց սահմանադրությանը: Ինչ ահաբեկման մասին է խոսքը»,- ասաց  գործադիրի անդամը եւ հերքեց Մանուկյանի մեղադրանքները:

Նախաձեռնության մասին խոսելիս էլ Աշոտյանը հորդորեց պատգամավորներին իրենց առաջարկները գրավոր ներկայացնել. «Դուք Քրիստոսը չեք, ես էլ  Ղուկասը չեմ (նկատի ունի Ղուկաս ավետարանիչը-խմբ.),  որ ձեր ետեւից ման գամ ու գրեմ այն, ինչ  ասում եք»: Ա. Աշոտյանը նաեւ հավելեց, որ հնարավորություն դեպքում կցանկանար ապրել 90 տարի:

ՀԳ. Դե ինչ, պարոն Աշոտյան, աստված Ձեզ առողջություն եւ երկար տարիների կյանք տա, բայց Ղուկաս ավետարանիչի դերում Ձեզ ոչ ոք չէր էլ պատկերացնում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163859&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան