«ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ» ԿԱՄ «ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔԸ» ՖԻԼՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

«ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ» ԿԱՄ «ՎԵՐՋԻՆ ԱՂՈԹՔԸ» ՖԻԼՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Sharm Pictures» –ը եւ  «Yan Team Production» –ը ներկայացնում են «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը» փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիարան: Այն պատմում է էստոնացի միսիոներ ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼԻ մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արեւմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա եւ այդ ժամանակվանից դարձավ  հայերի մեծ բարեկամը` հետագայում իր կյանքը նվիրելով  Եղեռնից փրկված հայ որբերին եւ այրիներին: Նա իր գործունեությունը շարունակեց նաեւ Սիրիայում, Հալեպում` զբաղվելով տարագիր հայերի կենսական կարեւորության հարցերով, դարձավ հազարավոր որբերի մայրը, իսկ այրիների համար եղավ քույր:

26 րոպե տեւողությամբ ֆիլմը հիմնված է իրական փաստերի` Բյուլի եւ նրան հասցեագրված որբերի նամակների վրա: Ֆիլմում տեղ են գտել նաեւ 1909-ից  մինչեւ 1980 ական թվականներին հայերի ճակատագրին վերաբերող   պատմական ակնարկներ: Ներկայացվում է նաև Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, ինչպես նաեւ Հալեպում հայերի կյանքը` 1915 թվականից հետո: Կյանքի վերջին տարիները Բյուլ Մայրիկն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։  90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր եւ աղոթում էր հայերեն։

«Իմ սիրտը հայկական է», -այսպես է ասել Բյուլ Մայրիկը: Եվ այդ սիրտը միշտ նրանց հետ էր, ում ջերմացրել էր, փրկել:  Հայերի մեկ սերունդ չէ, որ փայփայում է նրա մասին հիշողությունները:

Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պատվերով:

Ֆիլմի ռեժիսորը Վահե Յանն է, սցենարի հեղինակը`Սոնա Ալեքսանյանը, պրոդյուսեր` Կարեն Ղազարյանը, օպերատոր` Ռոբերտ Խարազյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163858&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան