ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԱՐԱԳՈՒՅՐ ՉԻ ԳՆԵԼ, ԲԱՅՑ…
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
ՎԱՐԱԳՈՒՅՐ ՉԻ ԳՆԵԼ, ԲԱՅՑ…
Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ դրամահավաքության մասին խոսեց եւ ասաց, որ դատապարտելի չէ, երբ ծնողները դպրոցին օգնելու համար ինքնակամ, առանց պարտադրանքի դասարանի համար վարագույր են գնում:
«Իրավունք»-ն այսօր ԿԳ նախարարից պարզեց` իր երեխաների դասարանի համար երբեւէ վարագույր գնե՞լ է: «Վարագույր` ոչ, բայց էքսկուրսիա գնալու համար մեր երեխաներին գումար ենք տալիս, որը ես բնական եմ համարում»,- պատասխանեց նախարարը:
Մեր մյուս հարցին` արդյոք այս հայտարարությունից չեն ոգեւորվի որոշ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, Աշոտյանն այսպես ասաց. «Ես հաղորդման ժամանակ ասել եմ` դուք բացահայտեք, մենք պատժենք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ