ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ` ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԱ ԲԱՑԱՌՎԱԾ Է»
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ` ԲՀԿ-ՕԵԿ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ. «ԱՅՍ
ՊԱՀԻՆ ԴԱ ԲԱՑԱՌՎԱԾ Է»
ԲՀԿ խմբակցության Վահան Բաբայանը, ըստ որոշ լրատվամիջոցների, տարաձայնություններ ունի ԲՀԿ-ի հետ, սակայն կոալիցիայի հույսով նա դեռ շարունակում է մնալ այդ կուսակցության անդամ:
«Իրավունք»-ի հետ զրույցում, սակայն, ԲՀԿ պատգամավորը հերքեց այդ լուրերը. «Որոշ մարդիկ պարապ են մնացել, ինչ-որ հոդվածներ են պատվիրում: Եթե տարաձայնություն լիներ, դուք կիմանայիք այդ մասին: Այլ հարց է, որ կան քննարկումներ կոալիցիայի մտնել-չմտնելու մասին»:
Մեր մյուս հարցին` խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը դաշինք են կազմում: Հնարավո՞ր է ԲՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի: «Բայց ինչո՞ւ հենց ՕԵԿ-ի հետ: Կարծում եմ` այդ հարցն անիմաստ է: Այս պահին ես դա բացառում եմ: Ընտրություններին առնչվող ոչ մի հարց չի քննարկվել այս»,-եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ