Օլանդը հրահանգել է շարունակել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածները
Արխիվ 12-16
Օլանդը հրահանգել է շարունակել Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի զինված ուժերին հրահանգել է շարունակել ավիահարվածներ հասցնել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
Դրա համաձայն, Ելիսեյան պալատում անցկացված Պաշտպանության խորհրդի նիստում «ամփոփել են ֆրանսիական զինվորական գործողությունների արդյունքները, որոնք իրականացվում են՝ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների ակտիվացման նպատակով»:
Այդ կապակցությամբ «դիտարկվել է այն աջակցության հարցը, որը հարկավոր է ցուցաբերել սիրիական չափավոր ընդդիմությանը ժնեւյան խաղաղ բանակցություններում»:
Ըստ ՏԱՍՍ-ի, Պաշտպանության խորհրդում ունեցած ելույթում Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ այդ բանակցությունները «միակ հնարավոր լուծումն են՝ այդ երկրում երկարատեւ խաղաղություն հաստատելու եւ ԻՊ-ից սպառնացող վտանգն արմատախիլ անելու հարցում»: