Ի՞ՆՉ ԱՐԺԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
Ի՞ՆՉ ԱՐԺԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Րաֆֆի Հովհաննիսյանը չի դադարում մեզ զվարճացնել ու նորից` նույն իր ռեպերտուարի մեջ: Գնացել էր ԱՄՆ` ընտանիքի, հարազատների հետ Ամանորը նշելու, տոները վայելելու, բայց կարծես թե ինչ-որ բան տեսավ այնտեղ, չդիմացավ գայթակղությանը ու նորից սկսեց… Խոսքը ավանդական դրամահավաքի մասին է, որը Րաֆֆին միշտ դրսում կազմակերպում է, երբ Հայաստանում իր փողերը մոտենում են վերջանալուն: Բա հո առանց փող չի՞ մնալու մարդը, վերջապես քաղաքական գործիչ է, կուսակցության, շարժման ղեկավար, 5 հոգիանոց հանրահավաքներ է անում, հեղափոխություն է ուզում անել… Հազար հարց կա, նաև Թուրքիա է գնում-գալիս, այնտեղի քաղաքական տարբեր գործիչների հետ տալիս-առնում…
Մի խոսքով, այդ ամենի համար փող է պետք: Իսկ որտեղի՞ց կարելի է գտնել փողերը. իհարկե, ԱՄՆ-ից, ինչպե՞ս. իհարկե, դրամահավաքների միջոցով:
Եվ այսպես, Րաֆֆին ԱՄՆ-ում շեղվելով ամանորյա միջոցառումների իր ծրագրերից` սկսել է մասնակցելը նաև այլ միջոցռումների, տարբեր հանդիպումների, նույնիսկ` պատարագի: Ու հետաքրքիրն այն է, որ բոլոր միջոցառումներին չէ, որ Րաֆֆին հրավիրված է եղել, շատ տեղեր գնացել է անհրավեր, գինովցած լինելով, անկոչ հյուրի կարգավիճակով, ելույթով հանդես գալով և իր «քաղաքական գործունեության» համար դրամահավաքի առաջարկներ անելով:
Ասում են` ԱՄՆ-ում բնակվող ծանոթ գործարարներից մեկը իր առանձնատանը Րաֆֆու «պատվին» քեֆ և դրամահավաք էր կազմակերպել, որտեղ հավաքվել էր մոտ 50 հազար ԱՄՆ դոլար: Փաստորեն, Հայաստանում հեղափոխություն անելն այդքան էլ թանկ չէ:
Տեսնես Րաֆֆին ի՞նչ կանի այդ փողերը: Արդյո՞ք «Նոր Հայաստանին» գումարներ կտա, չէ՞ որ Օպերայի հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողները նոր սպասելիքներ ունեն իրենից, թե՞ այդ 50 հազարը հազիվ բավականացնի նրա կոմունալ ու սոցիալական խնդիրները կարգավորելու համար: