Ռուսաստանում փաակվել են գրիպի պատճառով մոտ 9000 դպրոց եւ 1600 մանկապարտեզ

Արխիվ 12-16

Ռուսաստանում փաակվել են գրիպի պատճառով մոտ 9000 դպրոց եւ 1600 մանկապարտեզ

 

Ռուսաստանում մոտ 9000 դպրոց եւ ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել գրիպի եւ սուր շնչառական վարակի (ՍՇՎ) պատճառով։  Ինչպես լրագրողներին ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Անա Պոպովան, ուսումնական հաստատություններում կարանտին է հայտարարվել կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, եւ մոտ ժամանակներս հիվանդացության դեպքերը կնվազեն։

«Համաճարակային պրոցեսը կասեցնելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում փակվել է 8891 դպրոց եւ 1688 մանկապարտեզ։ Որտեղ անհրաժեշտ է, մասամբ փակվում են դասարաններն ու նախադպրոցական հաստատությունների խմբերը», - ասել է նա։

Պոպովայի խոսքով՝ ՌԴ շրջանների քանակը, որոնք հատել են գրիպի եւ ՍՇՎ հիվանդությունների համաճարակային շեմը, հասել է 74-ի, որոնցից 48-ը դեռեւս չեն հասել համաճարակային շեմի կրկնակի հատելու մակարդակին, իսկ 26-ը համաճարակային շեմը գերազանցել են ավելի քան 2 անգամ։ Մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում այդ շեմը հատվել է 65 սուբյեկտներում, դպրոցականների շրջանում՝ 59 սուբյեկտներում, իսկ չափահասների շրջանում՝ 66 շրջաններում։

Հիվանդներից մեծ մասի մոտ մասնագետները հայտնաբերել են AH1N1-2009 վիրուս, որը հայտնի է նաեւ որպես «խոզի գրիպ»։ Պոպովայի խոսքով՝ վիրուսի մուտացիայի էական դեպքեր չեն գրանցել։ Հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսները գրեթե չեն տարբերվում նրանցից, որոնց դեմ այս սեզոնում պատվաստանյութ է մշակվել։

Մասնագետներն ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ռուսաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացության դեպքերը կպակասեն։ Որպես կանխարգելիչ միջոց՝ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել բազմամարդ վայրեր այցելելուց եւ կրել բժշկական դիմակներ, հաճախ լվանալ ձեռքերը եւ ախտահանել իրերը։

 

https://iravunk.com/sim/?p=163851&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան