Կիեւի մարզում գրիպի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

Արխիվ 12-16

Կիեւի մարզում գրիպի համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

 

Ուկրաինայի Կիեւի մարզում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հաստատվել գրիպի եւ սուր շնչառական վարակի (ՍՇՎ) հիվանդությունների համաճարակային շեմը հատելու պատճառով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով մարզային ղեկավարությանը։

Համաձայն առկա տեղեկությունների՝ մարզում արտակարգ դրություն է հայտարարվել Բարիշեւսկի, Բոգուսլավսկի, Բելոցերկովսկի, Իվանովսկի, Ստավիշանսկի, Տարաշանսկի, Կիեւ-Սվյատոշինսկի, Մակարովսկի, Օբուխովսկի, Պերեյասլավ-Խմելնիցկի, Միրոնովսկի, Յագոտինսկի շրջաններում եւ Բելայա Ցերկով քաղաքում հիվանդացության մակարդակը 1.5 անգամ գերազանցելու պատճառով։

Ուկրաինայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ գրիպից եւ դրա հարուցած բարդացումներից մահացածների թիվը հասել է 171-ի։ Հատկապես շատ են մահացության դեպքերը Օդեսայի մարզում՝ 33 դեպք, Վիննիցկի մարզում՝ 13 դեպք, Զոպորոժիեում՝ 12, Ռովնենսկում՝ 11։ Ժամանակին բժշկական օգնության է դիմել հիվանդների 30 տոկոսը միայն, որոնց մի մասը այնուամենայնիվ հիվանդանոցում մահացել է։ Մահացածներից ոչ ոք գրիպի դեմ պատվաստանյութ չէր ընդունել։

Կիեւի փոխմարզպետ Լեւ Պարցխալաձեն նշել է, որ եղանակի տաքանալու պատճառով երկրում իրավիճակը շարունակում է բարդ մնալ։

«Կիեւի մարզում համաճարակային իրավիճակի կապակցությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Տեղերում ղեկավարությանը հանձնարարվել է նվազագույնի հասցնել ցանկացած հանրային միջոցառում, հիվանդանոցներին եւ լաբորատորիաներին ապահովել դեղերով, դեզինֆեկցիոն միջոցներով եւ լրացուցիչ փոխադրամիջոցներ հատկացնել առաջին բուժօգնության կենտրոնների համար», - ասել է նա:

 

https://iravunk.com/sim/?p=163848&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան