Սիրիան Թուրքիայից պահանջում է դադարեցնել խախտել իր ինքնիշխանությունը
Արխիվ 12-16
Սիրիան Թուրքիայից պահանջում է դադարեցնել խախտել իր ինքնիշխանությունը
Սիրիայի ղեկավարությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել խախտել երկրի ինքնիշխանությունը եւ հարգել միջազգային օրենքները: Այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է ՍԱՆԱ գործակալության կայքը:
ԱԳՆ-ում հայտարարել են, որ թուրքական հրետանին փետրվարի 1-ին գնդակոծել է Լաթաքիայի նահանգի սահմանամերձ Ջեբալ Ատերայի շրջանը, որի հետեւանքով խաղաղ բնակիչներ են մահացել:
«Սիրիայի կառավարությունը նման գործողությունները համարում է միջազգային օրենսդրության խախտում եւ հանցագործություն սիրիացի խաղաղ բնակչության դեմ: Սիրիայի ԱԳՆ-ն պահանջում է դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության խախտումները եւ հարգել միջազգային օրենքները»,-ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Սիրիայի ղեկավարությունը միջազգային հանրությունից պահանջում է ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա՝ դադարեցնելու համար նման հանցագործությունները եւ ստիպել Անկարային հետեւել ՄԱԿ-ի բանաձեւերին: Դամասկոսը իրեն իրավունք է վերապահում ցանկացած հնարավոր միջոցով պատասխանել Թուրքիայի կողմից նման հանցագործություններին:
Նշենք, որ նախօրերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անհերքելի ապացույցներ ունի, ու թուրք զինվորականները խոշոր տրամաչափի հրետանուց կրակ են բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ: