Եթե Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի` իշխանությունը հեղինակազրկված է, հետեւություն կանենք. Վահրամ Բաղդա

Արխիվ 12-16

Եթե Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի` իշխանությունը հեղինակազրկված է, հետեւություն կանենք. Վահրամ Բաղդասարյան

 

Եթե ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեկ անգամ էլ պնդի, որ իշխանությունը հեղինակազրկված է, մենք հետեւություն կանենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով Ռուստամյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը հեղինակազրկված է:

«Արմեն Ռուստամյանն ու մեր դաշնակցական ընկերները բա իրենց թույլ կտան վարկաբերկված մարդկանց հետ շփվեն, եթե մեզ հետ շփվում են, ուրեմն դա նշանակում է` վարկաբեկված չենք»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մեր ճշտող հարցին` այդ դեպքում ինչ է նշանակում Ռուստամյանի պնդումը, Բաղդասարյանը նախ փորձեց խմբագրել ապագա կոալիցիոն գործընկերոջը, թե «եթե»-ները հանել են լրագրողները, խոսքի իմաստը խեղվել է: Երբ բառացի մեջբերեցինք Արմեն Ռուստամյանի ասածը, Բաղդասարյանը վրդովվեց. «Եթե մեկ անգամ էլ Արմեն Ռուստամյանը դա պնդի, մենք հետեւություն կանենք»:

Թե ինչպես է արտահայտվելու այդ «հետեւությունը», Բաղդասարյանը չմանրամասնեց:

Նշենք, որ փետրվարի 1-ին Ազգային Ժողովում իշխանության հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունն հիմնավորելով` Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա իրավիճակը փրկելու միակ ճանապարհն է: Չզլացավ հայտարարել, որ իշխանությունը հեղինակազրկված է:

«Հայաստանում ուրիշ դաշտ չի մնացել իրական գործ անելու համար: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս պրոբլեմն է, չէ՞, իսկ մենք համարում ենք, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն ունեցողը դա է: Հիմա մտնում ենք կոալիցիա, որ իշխանության մոտեցումները փոխվեն, երկրում իրավիճակ փոխվի… Ոչինչ թող մեր վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխվի»:

https://iravunk.com/sim/?p=163843&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան