«ԻՐԱԿԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆ». Մանկությունից մինչեւ առօրյա կյանք (Տեսանյութ)
Արխիվ 12-16
«ԻՐԱԿԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆ». Մանկությունից մինչեւ առօրյա կյանք (Տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ հետաքրքրական եւ վայրիվերումներով լի ճակատագրի մասին պատմող «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը: Մանկության տարիներից մինչեւ Օշականում բացառիկ մաշտոցյան դպրատան ստեղծումը, բանակային օրերից մինչեւ Սուրբ Սարգսի տոնին նոր շունչ տալու նրա նախաձեռնությունը. հենց այս ամենի մասին են իրենց հուշերով կիսվում սրբազանի աշխարհիկ եւ հոգեւոր ընկերները: Իսկ առօրյայից զարմանալի իրադարձություններ են հիշում նրա հարեւանները: Ի դեպ, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հրաժարվել է մասնակցել այս ֆիլմի նկարահանումներին: Նրա բոլոր տեսաձայնագրություններն արխիվային են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163842&l=am/