ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՇՆԵՐԻՆ ԿՌՎԵՑՆԵԼՈՒ ՈՒ ԻՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՊԱԽԿՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՄ»

Արխիվ 12-16

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՇՆԵՐԻՆ ԿՌՎԵՑՆԵԼՈՒ ՈՒ ԻՐ

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ՊԱԽԿՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉՈՒՆԵՄ»

 

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ըստ լուրերի, Գյումրու քաղաքապետի hավանական թեկնածու է, հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օրեր առաջ «Չէին սպասում» հաղորդաշարը նկարահանել է պատգամավորի տունը, ընտանիքի անդամներին: Նա էկրանիցայն կողմ ասել էր, որ հպարտանում էր իր «պիտբուլ» տեսակի շներով եւ հայտարարում, որ դրանք շնամարտի են մասնակցում ու արդեն մեծ անուն ունեն:

«Իրավունք»-ը պատգամավորից հետաքրքրվեց ` նա չգիտի՞, որ, այսպես ասած, հակաբնապահպանական է շուն կռվեցնելը, առավելեւս, որ նա գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Շուն կռվացնելու մասին հայտարարությունները պատգամավորը հիմարություն որակեց, ապա ասաց, որ ինքը նման հայտարարություն չի արել: «Ես կրկնել եմ այն մարդկանց խոսքերը, որոնք ինձ այդ շները նվիրել են եւ ասել, որ դրանք կռվող շներ են»,- ասաց պատգամավորը:

 

 

«Չէին սպասում» հաղորդաշարում Մարտուն Գրիգորյանը հորդորել էր արտերկրում կայացած մեր հայրենակիցներին գալ Շիրակի մարզում ներդրումներ անել: Ինչո՞ւ պատգամավորը ճոխ ու շքեղ ապրելակերպից չի հրաժարվում եւ ներդրումներ անում, այլ հորդորում է այլոց: «Ինչքան հնարավորություն ունեմ Գյումրիում ներդրում անելու` ծերանոցներ, սոցիակապես անապահով խավ, մանկատներ, կարող եք Մարտուն Գրիգորյանի կայքէջում կարդալ: Ու էդ ժամանակ կհասկանաք` ձեր տված հարցը շահադիտական նպատակով է տրվում»,- պատասխանեց նա:

Հակադարձեցինք` շահադիտական նպատակով չեն հնչում հարցերը, ապա շարունակեցինք, թե ինչպե՞ս է Մարտուն Գրիգորյանը եւ նրա նման սոցիալապես ապահովված պատգամավորները գլուխը հանգիստ դնում բարձին, եթե Գյումրիում մինչեւ հիմա տնակներում ապրողներ կան: Պատգամավորի խոսքով` այդ հարցն ամբողջ պետությամբ չենք կարող լուծել. «Մեկ պատգամավորն ի՞նչ կարող է անել Գյումրիի տնակներում ապրողների համար: Պետական բյուջեն չի կարողանում այդ հարցը լուծել, պատգամավորի բյուջեով հնարավո՞ր է դա անել: Իմ, այսինքն`պատգամավորի, խնդիրը չէ գյումրեցիներին բնակարաններ բաժանելը կամ գնելը: Դա պատգամավորի իրավունքների կամ պարտականությունների մեջ չի մտնում: Ես 16 տարեկանից աշխատել եմ, ապահովված ընտանիքի զավակ եմ: Ամեն մարդու ձեռքբերումն էլ իրենն է: Մտեք Գյումրի ու հարցրեք` իմ ընտանիքն ու ես մեր ձեռքբերումից ինչքան ենք բաժին հանել»:

Մեր մյուս հարցին` չի՞ կարծում, որ այդ հաղորդումը նրա վարկանիշի վրա վատ անդրադարձավ, պատգամավորը բացասական պատասխանեց. «Միայն դրական առումով: Նորմալ է, որ ընտրողն իր պատգամավորին ճանաչում է նաեւ ընտանեկան միջավայրում: Ես այդ առումով պախկվելու պատճառ չունեմ»:

Ի դեպ, պատգամավորը չի հետաքրքրվում ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայով:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=163841&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան