ԸՍՏ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ, «ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ»` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ԸՍՏ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ, «ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ»` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ (տեսանյութ)
«Իրավունքն» արդեն տեղեկացրել էր, որ շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Ըստ այդ ընտրության` տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ բեմադրված ներկայացումների շարքում ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ է համարվել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻ` դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա բեմադրած` «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը:
Բեմադրությունը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` (ԱՍԱԼԱ) չորս տղաների մասին է, ովքեր 1981 թվականին Փարիզում գրավեցին թուրքական հյուպատոսարանը եւ տասնհինգ ժամ գրավյալ պահելուց հետո հասան նրան, որ հարցը միանգամից տեղափոխվեց ֆրանսիական դատարան: Իսկ գործողությունը ծավալվում է հենց այդ դատի շուրջ: Ներկայացումը գրեթե մեկ տարի թատրոնի խաղացանկում է եւ դեռ երկար էլ այն իր ուրույն տեղը կունենա, քանի որ այն նախ ուսուցողական է երիտասարդ սերնդի համար, ապա նաեւ երկրի համար կարեւոր հարցեր է վերհանում:
Երեկ, կրկին լեցուն դահլիճով, ընթացավ ներկայացման հերթական ցուցադրությունը, որին, ի դեպ, ներկա էր ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ինչպես նաեւ «Իրավունք» թերթի խմբագրակազմը:
Ներկայացման ցուցադրության ավարտին թերթի կողմից սահմանված պատվոգիրը հանձնվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին:
Առավել մանրամասն` տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163839&l=am/