«ԼԻՆՍԻ» ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԻՐԵԼ- ՉՍԻՐԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՆՐԱ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Արխիվ 12-16
«ԼԻՆՍԻ» ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ՏԵՐ-
ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԻՐԵԼ-ՉՍԻՐԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՆՐԱ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էին, որ «Հարութ Սասունյան անունով ոչ անծանոթ մի անձնավորություն, ցուցաբերելով բարոյական անկման մի աներևակայելի օրինակ, բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրենությանը՝ թե ինչո՞ւ են, առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, փողոցային խաբեբայի պես, նա իր նենգությունը «հիմնավորել է» նրանով, թե իբր լոսանջելեսահայության 99 տոկոսը ատում է Տեր-Պետրոսյանին»:
«Իրավունք»-ը կապ հաստատեց Լինսի հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ով հերքեց լրատվամիջոցի տեղեկությունները. «Ես երբեւէ չեմ բողոքել որեւէ մեկին, որ պետք չէ բուժել առաջին նախագահին: Ճիշտ հակառակը, ուրախ եմ, որ նա բուժում է ստացել: Մաղթում եմ նրան առողջություն, երկար կյանք: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին սիրել-չսիրելուն, այդ հարցը ոչ մի կապ չունի նրա առողջության հետ»:
Թերթի խմբագիրը հիշեցրեց, որ երբ Լեւոն տեր-Պետրոսյանի կինը մի քանի տարի առաջ բուժվում էր Լոս-Անջելեսում, ես այցելել եմ նրանց, եւ երկար ժամանակ զրուցել նախագահի հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ