ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՄԻՊ ՆՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ. (նախագիծ)

Արխիվ 12-16

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՄԻՊ ՆՈՐ ԿԱՐԳԻ

ՄԱՍԻՆ. (նախագիծ)


Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՄԻՊ առաջադրման նոր կարգը.

Ղեկավարվելով 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի առաջին մասով, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի  20-ի ՀՕ-308 օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺՈ-004-Ա որոշման 1-ին կետի «ը» ենթակետը  «կանոնակարգ» բառից հետո լրացնել « , Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկում» բառերով:

2. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի մեկ թեկնածու: Հանձնաժողովի երկու եւ ավելի անդամ կարող են Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի նույն թեկնածուին:

3. Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են  ներկայացվում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 5 օրվա ընթացքում: Դիմումին կցվում են Պաշտպանի թեկնածուի՝

1) անձնագրի պատճենը,

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

3) կենսագրությունը,

4) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

4. Դիմումների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում Հանձնաժողովի նիստում քննարկվում է սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր թեկնածուների թվից՝ Պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:

5. Սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրված  Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են  ներկայացվում Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունման պահից եւ գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:


 

https://iravunk.com/sim/?p=163830&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան