ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ
Արխիվ 12-16
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՌԴ-Ի ՀԵՏ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ. ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ
Ռուսաստանն այլեւս չի կարող որեւէ պատճառաբանությամբ քողարկել Թուրքիայի օդային սահմանը խախտելու դեպքերը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե Սիրիայում ռուսական «Սու-34» ռազմական օդանավը խախտել է Թուրքիայի սահմանը։ «Այդ խախտումն արձանագրվել է թե մեր, թե ՆԱՏՕ-ի կողմից։ Թուրքիան չի ցանկանում ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածությունը մեծացնել, սակայն Թուրքիան միշտ էլ զգայունություն ցուցաբերելու է իր սահմանների խախտմանը»,-ասել է Դավութօղլուն։
Նշենք, որ ռուսական կողմը պնդել է, թե Թուրքիան անհիմն մեղադրանքներ է ներկայացրել օդային սահմանի խախտման հետ կապված: