Դավիթ Սահակյանցը «Իրավունքի» կողմից ճանաչվեց Տարվա լավագույն մուլտիպլիկատոր (Տեսանյութ)
Արխիվ 12-16
ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐ (Տեսանյութ)
Ինչպես նշել էինք, «Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Այս կապակցությամբ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻՆ, ով մինչ կպատասխաներ մեր ընթերցողների մի քանի տասնյակ հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նախեւառաջ ստացավ իր պատվոգիրը: Թերթի մշակութային բաժնի վարիչ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ հանձնելով այն` նշեց. «Տարվա
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐ է ճանաչվել ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ` «ԱՆԱՀԻՏ» մուլտֆիլմը նկարահանելու եւ այն շուրջ մեկ տարի կինոթատրոններում ցուցադրելու համար»: Ընդունելով պատվոգիրը` պարոն Սահակյանցը ասաց. «Շատ շնորհակալություն: Ինձ համար , իսկապես, շատ կարեւոր է այստեղ ինչ-որ մի գովասանքի արժանանալը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- «Ուղիղ կապի» ընթացքում հնչած հարցերին եւ Դ. Սահակյանցի կողմից տրված պատասխաններին ծանոթացե՛ք թերթի չորեքշաբթի օրվա համարում:
https://iravunk.com/sim/?p=163821&l=am/