ԳՐԻԳՈՐ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԿԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳՐԻԳՈՐ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՆՅՈՒԹԱԿԱՆԻՆ


Փետրվարի 1-ին ժողովրդական երգիչ ԳՐԻԳՈՐ ՄԻՐԶՈՅԱՆԻ «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակն արդեն հասանելի կլինի հանրությանը: Այդ մասին «Իրավունքին» տեղեկացրեց երգիչն ու հավելեց. «Երգն ունի գեղեցիկ սիրային սյուժե` շիկահեր գեղեցկուհին հանուն իր սիրո վերադառնում է հայրենիք: Զգացմունքը հաղթում է նյութականին, կենցաղայինին, պահպանվում է ազգայինը` մերը»,- ասաց երգիչն ու նշեց, որ տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Իսկ երգի ընտրությունը կատարելիս երգիչն առաջնահերթ ուշադրություն է դարձնում ե՛ւ բառերին, ե՛ւ մեղեդայնությանը. «Երկուսն էլ անչափ կարեւոր են: Հանդիսատեսի մի մասը կարեւորում է երաժշտությունը, մյուսների համար մեծ դեր ունի խոսքի ուժը: Երգիչը պիտի զգա երկուսի ներդաշնակությունը միասին: Երգը պիտի հոգուս մոտ լինի` ներաշխարհովս անցած: Երաժշտական լավ դպրոց եմ անցել, հետո ավարտել Կոնսերվատորիան: Մասնագիտությամբ վոկալիստ եմ ու սիրում եմ երգը գրագետ մատուցել: Բնությունը տալիս է ձայնային տվյալներ, ուղղակի այն պետք է հղկել, որպեսզի կատարողական արվեստի շնորհիվ տեղ հասնի»:

Երգիչը կարծում է, որ «Իմ Հայաստան» երգով իր ասելիքը տեղ կհասնի. «Ես ու հեղինակը մեծ ցանկություն ունենք, որ հայ երիտարդն իր սերը գտնի հայրենիքում, իր տունը կառուցի Հայաստանում, պահպանի ազգային ավանդույթները, որով բազմիցս հպարտացել ենք օտարի առաջ»:

Հավելենք, երգի հեղինակը Վաչե Ավեյանն է, գործիքավորումը կատարվել է «Արդինի» ստուդիայում, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Փիրիմասիհին:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163819&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան