ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ
Արխիվ 12-16
ՍԻՐԻԱՀԱՅԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ
Սիրիահայ ֆրիդա Հակոբյանի դատական գործը շարունակվում է: Հիշեցնենք` նա դիմել է վերաքննիչ դատարան`բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Հայցվորը`պահանջել էր դատախազությունից քրեական գործ հարուցել իր եղբոր Ռոբերտ Արզումանյանի եւ այն դատավորների դեմ, որոնք, ըստ հայցվորի, ապօրինի խլել են իր բնակարանը: Դատախազությունը մերժել էր քաղաքացուն: Վերջինս էլ դատախազության որոշումը բողոքարկում է: «Իրավունք»-ն առաջինն է, որ անդրադարձել է այս խնդրին եւ բազում հրապարակումներ արել:
Այսօր «Իրավունք»-ը տեղեկացավ, որ վերաքննիչ դատարանոջմ Ֆրիդա Հակոբյանը նախորդ դատական նիստում մանրամասն ներկայացրել է կեղծիքները, որոնց միջոցով էլ իրենից խլել են իր բնակարանը:
Հայցվորի խոսքով`գործի ծավալուն լինելու, աշխատանքային օրվա ավարտի պատճառով նախորդ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդը լինելու է փետրվարի երեքին` ժամը 11:00-ին: Ի դեպ, տիկին Հակոբյանը նամակ էր գրել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, սակայն ստացել էր պատասխան, որ նախարարությունը դատական գործերին չի միջամտոում: Պատասխանը չի գոհացրել Ֆրիդա Հակոբյանին, քանի որ իր նախարարը հայտարարել էր, որ պայքարում էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ սույն գործը մեր զրուցակցի համոզմամբ կոռուպցիայի վառ օրինակ է:
ԱՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ