ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ
ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանից «Իրավունք»-ը տեղեկացավ, որ փետրվարի մեկին Վահան Շիրխանյանի հետ քննչական որոշ գործողություններ են կատարվելու: Կոնկրետ ինչ քննչական գործողություններ, Շիրխանյանի փաստաբանը չմանրամասնեց:
Տիգրան Տեր-Եսայանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է նաեւ Վահան Շիրխանյանին եւս ազատ արձակեն, եթե հաշվի առնենք, որ խմբի մի քանի անդամների ազատ են արձակել: Փաստաբանը պատասխան չտվեց. «Մենք մեր իրավական անելիքներն ենք անելու»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ