«ԱԶԳՈՎԻ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՀԱՎՈՐ ՕՏԱՐԱՄՈԼ»]

Արխիվ 12-16

«ԱԶԳՈՎԻ ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ԱՀԱՎՈՐ ՕՏԱՐԱՄՈԼ»]

Թեեւ, սկսած հունվարի 1-ից՝ համարում էինք, թե մտել ենք Կապիկի տարի, բայց իրականում մոտ 10 օր էլ կա դրան հասնելու համար: Կապիկի տարի ասվածը դա չինական օրացույցով է, մինչդեռ Չինաստանը փետրվարի 8-ին է պատրաստվում նշել Ամանորը:Այլ հարց է, թե ինչու հանկարծ չինական այդ կենդանակերպը մտավ հայաստանյան կենցաղ: Նախ այն առումով, որ եթե անպայման պետք է տարվա նման խորհրդանիշ, ապա կա նաեւ մեր ավանդականը: Այսինքն՝ չինական կապիկի փոխարեն 2016թ.-ը մեզ համար Կարիճի տարի է: Ուրեմն՝ ինչո՞ւ ենք մեր հին ավանդական տոմարի փոխարեն առաջնորդվում չինականով: Եվ ահա պարզվում է այդ հարցի պատասխանը, անգամ՝ հին կենդանակերպեր ունենալ-չունենալու փաստի մասին դժվարացան մեկնաբանություն տալ մեր շատ ազգագրագետներ:

 

 

Ոմանց էլ, տարօրինակ է, բայց նույնիսկ հունից հանեց մեր հարցը: Օրինակ՝ «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ միայն վրդովված նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ հին ավանդական տոմարով նշվում էր Կարիճի տարի, չկա նման բան եւ չէր էլ կարող լինել: Մենք քրիստոնյա ազգ ենք եւ այսօր էլ, որ նշում ենք Կապիկի կամ չգիտես ինչի տարի, դա մեր եկեղեցու թուլությունն է: Ո՞նց եք պատկերացնում քրիստոնյա ժողովուրդը, էն էլ էն տարիներին, տուրք տար կարիճների կամ մեկ այլ կենդանու: Ձեզ ավելին ասեմ՝ Կարիճը հնում ասոցացվում էր չարի, դեւի հետ, այն բացասականի բոլոր իմաստներով էր կիրառվում, ինչպե՞ս կարող էր նման տարի նշվեր: Ամոթ է, մի գրեք, մեր երիտասարդներին մի շեղեք ավանդականից»: Բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք, թեկուզեւ ձեւի համար, Կապիկի տարի հիշատակում: Կամ՝ չինական Վիշապից էլ լավ դեւ որտեղի՞ց գտնենք: Վերջապես՝ ի՞նչ կապ ունի մեր ավանդական տոմարագիտությունը մեր քրիստոնյա լինելու հետ. եթե այդպես է, եկեք Գառնու տաճարն էլ քանդենք:

 

Աստղագուշակ ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ բացատրությունն էլ պակաս տարօրինակ չէր. «Հեռավորությունը, տեղանքը փոխում է մոլորակների ներգործության ոլորտը: Դա է պատճառը, որ Կարիճի տարին չենք նշում: Հիմա Հայաստանում սկսվում է աղետների, մեյմունությունների, բառիս բուն իմաստով՝ կապիկի տարի կոչվածը»: Մենք ասում ենք՝ Կարիճի տարի, տիկին Էլյան էլի գնում, հասնում է չինական կապիկին ու դրա մեյմունություններին:
Իսկ ահա ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ տեղյակ էր, որ հայկական տոմար գոյություն ունի եւ հիմա Կարիճի տարին է: Իսկ թե ինչու է դրան փոխարինել Կապիկը, մեր զրուցակիցը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Նույն բանն է, ինչ հարցնենք՝ ինչո՞ւ Սուրբ Սարգիսը եւ ոչ Վալենտինը, կամ ինչո՞ւ ենք Բարեկենդանի օրը նշում Հելոինի տոնը: Երիտասարդների համար դա հիմա էական չի, երեւի հենց դա է պատճառը, որ հնին, ավանդականին այդքան էլ տեղ չենք տալիս»:
Բայց չէ՞, որ երիտասարդները սկսել են Սուրբ Սարգսին գերադասել Վալենտինից. բավական էր բացատրել, որ մերը հենց Սուրբ Սարգիսն է, եւ վիճակը միանգամից փոխվեց: Մինչդեռ ո՞վ է հիշեցնում, որ Կապիկի փոխարեն Կարիճ ունենք...
«ԼԱՎ, ԷՍ Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ»
Ի տարբերություն մեր առաջին զրուցակցի, ով խորհուրդ էր տալիս` «չշեղել երիտասարդներին ավանդականից», աստղագետ, տոմարագետ, Վիկտոր Համբարձումյանի անվան տուն-թանգարանի տնօրեն ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ ավագ սերունդը մեզ չի հասցրել լավ ծանոթացնել մեր հին ավանդույթներին, եւ դա է պատճառը, որ այսօր մենք տառապում ենք օտարամոլությամբ.
- Ինչո՞ւ նախապատվությունը չի տրվում հին ավանդական տոնացույցին եւ չի նշվում Կարիճի տարին. պատասխանը շատ պարզ է, որովհետեւ մենք ազգովի արդեն ինչքան ժամանակ է՝ դարձել ենք ահավոր օտարամոլ, հիվանդ ենք՝ տառապում ենք թերարժեքության բարդույթով: Այսօր այն ինչը հայկական չէ, մենք համարում ենք ավելի արժեքավոր, քան այն, ինչը մեր ավանդականն է, մերը թողած վազում ենք ուրիշի հետեւից: Տեսեք՝ հիմա երտասարդներն ավելի նախապատվությունը տալիս են օտար լեզուներին, կամ ինչո՞ւ այսօր Կոմիտաս ունեցող ազգը լսում է արտասահմանյան ինչ-որ աստղիկների երգեր, պարում ենք ոչ թե մեր ավանդական քոչարին կամ այլ ավանդական պար, այլ` պորտապար, լատինո, ու ես չգիտեմ ինչ: Սա թերարժեքության բարդույթ է, որ բազում սերունդներով մեր ազգի մեջ բուծվել է` մի քիչ դրսից, մի քիչ ներսից: Դրա վառ ապացույցներից մեկն էլ` հենց մեր հայկական ավանդական տոմարով Կարիճի տարին թողնելը եւ Կապիկի տարին նշելն է:
- Իսկ ե՞րբ ենք վերջին անգամ` ըստ ավանդական տոնացույցի նշել տարին:
- Անցումը եղավ աստիճանաբար: Դեռեւս վաղ միջնադարում, երբ հայերը նոր օրացույց էին ստեղծում, այն ձեւավորում էին ազգային հենքի վրա: Բայց արդեն միջին դարերում, հատկապես՝ Կիլիկիայի շրջանում, քիչ-քիչ ամեն բան սկսվեց փոխվել: Դա էլ հանգեցրեց նրան, որ 18-րդ դարում հայկական օրացույցը լրիվ կիրառությունից դուրս հանվեց, սկսեցին նախապատվությունը տալ հռոմեական օրացույցին: Մենք այսօր ապրում ենք հռոմեական օրացույցով, այն դեպքում, որ հենց մենք ենք տարբեր մշակույթներին ¥ուշադրություն դարձրեք՝ ոչ թե երկրներին¤ տվել օրացույց, եւ մերը թողած, ապրում ենք ուրիշինով: Եվ ամենացավալին այն է, որ այսօրվա հռոմեականը վերցված է մեր այն ժամանակվա ունեցածից: Մենք միշտ էլ այսպիսին ենք եղել, միշտ էլ մտածել ենք, որ ուրիշինը ավելի լավն է, ավելի ժամանակակից, ավելի հարգի:-Ինչո՞ւ ենք մերը անտեսում, ո՞րն է պատճառը:
- Մենք մերը մի կողմ ենք դնում երկու պատճառով: Նախ՝ մենք մերին լավ ծանոթ չենք, այսինքն` մեր ավագ սերունդը մեզ չկարողացավ ինչպես հարկն է ծանոթացնել մեր ավանդույթներին: Երկրորդն այն է, որ մենք միշտ լսում ենք կողքիններին, ովքեր իրենցն են գովում, ովքեր թքած ունեն հայկական արժեքների վրա: Իսկ մենք, հակառակը, կուրորեն հավատում ենք նրանց ասածներին, տուրք ենք տալիս իրենց այսպես կոչված՝ ժամանակակից լինելուն: Էսօր էլ մեր երկիրն ընկել է եվրոպական արժեքների հետեւից, իսկ դրանք, մասնավորապես, բոլորիս հայտնի աղանդներն են, միասեռ ամուսնությունները, որի վերաբերյալ անգամ Օբաման հայտարարեց, որ դա իրենց կարեւոր ձեռքբերումն է: Մեկը չի՞ ասում՝ լավ, էս ո՞ւր ենք գնում, մեկը չի՞ ասում՝ բա որ վաղը տղաս կամ աղջիկս իր սեռի տղա կամ աղջիկ բերի ու ասի` հայրիկ, սա իմ կինն է կամ իմ ամուսինը... Մեզ դա ձեռք տալի՞ս է: Բայց տեսեք, որ մեր որոշ պետական այրեր գնում են այդ ճանապարհով...
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163805&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան