«ՓՈՂԵՐԴ ՏՈՒՐ ՈՒ ՁԵՆԴ ԿՏՐԻ»
Արխիվ 12-16
«ՓՈՂԵՐԴ ՏՈՒՐ ՈՒ ՁԵՆԴ ԿՏՐԻ»
Հունվարի 26-ին` երեկոյան ժամը 8-ի սահմաններում հերթական ավազակային հարձակման դեպքն է գրանցվել: Այս անգամ՝ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում: Հանցագործը մտել է գյուղացիներից մեկի տուն եւ դանակի սպառնալիքներով պահանջել գումար եւ թանկարժեք իրեր: Դեպքի առնչությամբ մեզ մանրամասներ ներկայացրեց գյուղապետ Ռաֆիկ Ստեփանյանը, ով անձամբ զրուցել է ավազակային հարձակման ենթարկված միայնակ բնակվող տանտիրուհու հետ.-Պատմում է, որ նստած հեռուստացույց էր նայում, երբ հանկարծ տան լույսերն անջատվեցին:
Կինն իրար է խառնվել, բայց չի հասցրել վեր կենալ. սենյակ է ներխուժել դիմակավոր հանցագործը եւ սկսել սպառնալ: Նա միայնակ ապրող կնոջից դանակի սպառնալիքով գումար եւ թանկարժեք իրեր է պահանջել: Հրել է կնոջը եւ դանակը դնելով կոկորդին՝ ասել. «Փողերդ տուր ու ձենդ կտրի»: Մեր բախտը բերել է, որ մեր գյուղացին ռիսկով է եղել, հանցագործին մի կողմ է հրել: Դիմակավորված անձն ընկել է եւ վախենալով կնոջ բղավոցներից՝ փախել: Ամբողջ գյուղը ապշած է, էդ ի՞նչ ռիսկով հանցագործ է եղել, որ երեկոյան ժամին, չվախենալով մտել ու էդպիսի հանցանք է գործել: Փառք Աստծո, վնասվածքներ չի հասցրել էդ կնոջը: Էդ խեղճն էլ իր քրտինքով աշխատող կնի է, խաղողի դաշտ ունեն, մշակում են, ապրում է: