«ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՎՏԱՆԳԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆԱԼ»
Տարաբնույթ միջազգային հիշատակման օրերի շարքում կա բավականին անսովոր մի «տոն»` «Առանց ինտերնետի միջազգային օրը»: Այն, որ նշվում է հունվարի վերջին կիրակի օրը ¥այս տարի` հունվարի 31-ին¤, ենթադրաբար, ավելի շատ ուղղված է համաշխարհային ինտերնետամոլներին կամ առնվազն նրանց, ովքեր ժամերով համակարգչի առաջ են:
Այս օրը նշելը մեկնարկել է 2000 թթ. սկզբներից: Նման հիշատակման օր լինելու փաստը էլի խոսելու է ինտերնետի վնասակար կողմի մասին: Այսինքն` դրա գլխավոր նպատակը մարդկանց «համաշխարհային սարդոստայնից» եւ համակարգիչներից գոնե մեկ օրով շեղելն է, որ մի փոքր էլ հիշեն իրական կյանքով ապրելու, մարդկանց հետ բացառապես «կենդանի» շփում ունենալու կամ օրը սիրելի հոբբիին նվիրելու մասին:
Նշվո՞ւմ է արդյոք Հայաստանում վերոհիշյալ օրը, ի՞նչ դեր ունի առհասարակ ինտերնետը մեզ մոտ, որո՞նք են դրա վտանգները, բնակչության ո՞ր մասն է «ապրում» համացանցում: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ: Նախ անդրադառնալով առանց ինտերնետի օրը Հայաստանում նշելուն` մեր զրուցակիցը նկատեց.
– Անկեղծ ասած` չեմ հանդիպել, չեմ լսել, որ Հայաստանում նշվի նմանատիպ օր: Հայերը նոր են, այսպես ասած, կպել ինտերնետին, եւ չեմ կարծում, որ նշում են: Քանի որ ի տարբերություն ողջ աշխարհի` դեռ մի քանի տարի առաջ ինտերնետը մեզ համար շատ մեծ շռայլություն էր, դրա համար երեւի մենք դեռ այդ փուլին չենք հասել: Համենայնդեպս` ես չեմ լսել:
– Իսկ, առհասարակ, ինչպե՞ս են աշխարհում տոնում այս օրը:
– Պարզապես, այդ օրը աշխատում են առհասարակ չօգտվել ինտերնետից, անգամ հեռախոսներն են անջատում: Այդ օրը ավելի շատ ապրում են իրական աշխարհում` մեկ օրով հեռու մնալով վիրտուալ աշխարհից:
– Իսկ ի՞նչ դեր ունի ինտերնետը մեր հանրության շրջանում, գնալով ինտերնետի հետեւորդների թիվը կարծես շատանում է, այդպե՞ս է:
– Շատ ճիշտ եք նկատել` ինտերնետից օգտվողների թիվը տարեցտարի աճում է: Սակայն ամենամեծ աճը 2011-2013 թվականներին էր, երբ միանգամից ահռելի թվերով աճեց ինտերնետ օգտատերերի քանակը: Հիմա ավելի շատ հագեցվածության փուլ ենք մտնում, եւ ներգրավվածությունը այդքան նկատելի չէ: Բայց ըստ իմ ունեցած տեղեկությունների` բնակչության մոտավորապես 2/3-ը օգտվում է ցանցից, եւ այդ թիվը գնալով աճում է:
– Իսկ որքանո՞վ է այսօր անվտանգ ինտերնետ աշխարհը:
– Ցավոք, անվտանգ չէ, ինտերնետ աշխարհում կան հազարավոր վտանգներ, եւ այդ վտանգները պարբերաբար փոխվում են: Ամենամեծ խնդիրն այն է, որ եթե առօրյա կյանքում մարդը մոտավորապես պատկերացնում է իր վտանգները, ապա ինտերնետում վտանգը կարող է վայրկյանների ընթացքում հասունանալ, եւ մարդիկ շատ դեպքերում կարող են տեղյակ էլ չլինել, որ իրենք վտանգի մեջ են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅԵՐԵՆ ՅՈՒՆԻՔՈԴ ՓՈԽԱՐԿԻՉ
ARMENIAN UNICODE CONVERTER
Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:
Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում:
Developed by Hrant Khachatrian. Designed by Mariam Melkumyan.
ՀԱՅԵՐԵՆ ՅՈՒՆԻՔՈԴ ՓՈԽԱՐԿԻՉ
ARMENIAN UNICODE CONVERTER
Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:
Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում: