Մենք նաեւ գիտեինք, որ ֆիդայական շարժումը դատապարտված է ձախողման, եթե ժամանակին` հենց մարտի դաշտում, չվերաճի կանոնավոր բանակի: Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետեւ այդ օրերին ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչ մեր պատմիչն անվանում է ,Ասքանազյան ազգե, իսկ Սուրբ գիրքը` ,Ասքանազյան գունդե, որ իրենից ներկայացնում է ե՛ւ երկիր, ե՛ւ ժողովուրդ, ե՛ւ զինված ուժ: