ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  ՉԻ  ԲԱՑԱՌՈՒՄ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-ՕԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը Արմեն Մարտիրոսյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` «Ժառանգություն»-ը որոշել է խորհրդարանական ընտրություններին դաշինքո՞վ, թե՞ միայնակ է մասնակցելու: «Չեմ կարող պատասխանել, քանի որ այդ հարցը չենք քննարկել: Մենք հիմա բոլորովին այլ գործընթացի մեջ ենք»,- ասաց փոխնախագահը:

Անկախ Հայաստանի քաղաքական  գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժերի միջեւ դաշինքներն արհեստական  են, ոչ գաղափարական: Ավելին`այսօրվա ընդդիմադիր ուժերը չեն էլ վստահում միմյանց:  «Գաղափարական  պայքար Հայաստանում չկա, հետեւաբար դաշինքներն էլ գաղափարական չեն: Մեր երկրում մեկ խնդիր կա` ստեղծել կառավարման նորմալ համակարգ` առանց մոնոպոլիաների, առանց կեղծարարության:  Նորմալ համակարգի ստեղծումից հետ հնարավոր է   գաղափարական պայքար»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգություն»-ը հնարավո՞ր է «Հայկական վերածնունդ», ՕԵԿ կուսակցությունների հետ  դաշինք կազմի: «Այդ հարցն անգամ հպանցիկ չի քննարկվել, որ կարողանամ ասել»,- պատասխանեց նա:

«Նոր Հայաստան» շարժումն ինչքա՞ն պետք է մնա Ազատության հրապարակում, եթե հանրությունն  այդ շարժմանը շուրջ չի միավորվում, ավելին` այդ շարժումն անգամ  «շոու» է որակվում: ««Նոր Հայաստան»-ը կմնա  հրապարակում այնքան, ինչքան նպատակահարմար գտնի: Էական չէ, թե ինչ որակումներ են տալիս «Նոր Հայաստան»-ին, բայց «Նոր Հայաստան»-ը շատ կարեւոր գործ արեց սահմանադրական փոփոխությունների գործընթացում: Ակնհայտ դարձրեց սահմանադրության կեղծվելը իշխանության  կողմից: «Ժառանգության» անդամներն էլ հանձնաժողովներում դեկտեմբերի վեցին  ձայներ պահեցին: Հանրությունն էլ  ապատիկ վիճակում է, դրա համար  չի մասնակցում «Նոր Հայաստան»-ի  ծավալած գործընթացին»,- ասաց պրն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանին հիշեցրինք` «Ժառանգության» որոշ անդամներ իրենց տեղերը վաճառել են ՀՀԿ-ին: Արմեն Մարտիրոսյանը դա չհերքեց. «Ամեն ինչ էլ եղել է, բայց դա ոչ թե «Ժառանգության» անդամներն են վաճառել, այլ հանձնաժողովում «Ժառանգության» կողմից  նշանակված առանձին անձինք»:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ ամիսներ առաջ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանն  հերքում էին այդ լուրերը`ասելով, որ փորձում են վարկաբեկել կուսակցությանը, իսկ այսօր  լսում ենք հակառակը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=163795&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան