«Ի ԶԱՐՄԱՆՍ ՄԵԶ, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». «Լավագույններից լավագույն»-ները կիսաեզրափակչում են
Արխիվ 12-16
«Ի ԶԱՐՄԱՆՍ ՄԵԶ, ԻՍԿԱՊԵՍ, ԱՐԴՅՈՒՆՔՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԷՐ». «Լավագույններից լավագույն»-ները կիսաեզրափակչում են
Ժամեր անց հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու ArmBody Project-ի «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի 2-րդ շրջանի այն երջանիկ մասնակիցները, որոնք ժյուրիի որոշմամբ կհայտնվեն եզրափակիչ փուլում: Իսկ մինչ «Arly music karaoke» ակումբում կկայանա մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, «Իրավունքը» արդեն իսկ եղած արդյունքների մասին զրուցեց նախագծի ժյուրիի անդամ, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ ՄԱՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Դուք նախորդ փուլում մասնակիցներին զգուշացրել էիք, որ ժյուրին ավելի խիստ է լինելու, քանի որ այդ անգամ մասնակիցները պետք է կատարեին հայկական երգեր: Հետաքրքիր է, թե որքանո՞վ արդարացվեցին ժյուրիի սպասումները:
-Ի զարմանս մեզ, իսկապես, արդյունքն անսպասելի էր, որովհետեւ շատերը լավ երգեցին: Իհարկե, կային մասնակիցներ, որոնցից ավելին էինք սպասում, բայց նրանց կողքին շատերն էլ աճ գրանցեցին: Դրա համար էլ ժյուրին շատ զիջումների գնաց ու որոշվեց խրախուսել մասնակիցներին` 24-ին էլ թողնելով, որպեսզի մասնակցեն կիսաեզրափակիչ փուլին:
- Մասնակիցներին ուղղված շատ խորհուրդներ, նկատողություններ, խնդրանքներ հնչեցին ժյուրիի կողմից հենց առաջին փուլում: Ականջալուր եղա՞ն մասնակիցները դրանց:
- Մասամբ:
- Անդրադառնանք նաեւ մրցույթի ձեւաչափին. Ձեր կարծիքով այն կարո՞ղ է ճանապարհ հարթել ապագա երգիչ-երգչուհիների համար:
- Քանի որ նախորդ տարի Հայաստանում չեղավ հեռուստատեսային որեւէ երաժշտական մրցույթ, ուստի` պետք է շնորհակալություն հայտնենք նախագծի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանին, որ ստեղծեց այս հնարավորությունը` սկսնակ երգիչ-երգչուհիների համար: Այսպիսի մրցույթները սկսնակների համար շատ կարեւոր է եւ ոչ միայն սկսնակների` այսօր ունենք նաեւ մասնակիցների թվում պատրաստի երգիչներ: Մի խոսքով` այս մրցույթը դարձել է ամենամյա ու հեռանկարային է հենց մասնակիցների համար, տեսնենք մինչեւ ուր կհասնի:
- Ձեր դիտարկամամբ եզրափակչում ի հայտ կգա՞ն նոր աստղեր:
- Մրցույթը հնարավորություն է տալիս հաղթողին մասնակցել միջազգային երաժշտական տարբեր մրցույթներում: Ավելին` փորձը ցույց է տվել, որ այս մրցույթում եղել են մասնակիցներ, որոնք մասնակցել են դրսում մրցույթների ու վերադարձել մրցանակով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163794&l=am/