ՀՐԵԱ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԱՆՈՒՇ ԲԱԼԵՍ» ԵՐԳԸ (տեսանյութ)
Արխիվ 12-16
ՀՐԵԱ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԱՆՈՒՇ ԲԱԼԵՍ» ԵՐԳԸ (տեսանյութ)
Ազգությամբ հրեք երգիչ SHABI KOREN-ը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ԱՐՄԱՆ ՀԱՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Անուշ բալես» երգը` վրացերենով:
Ի դեպ, համացանցում տարածված տարբերակից պարզ է դառնում, որ երգը համարվում է հրեա երգչի 2016 թվականի նոր հիթը: Բայց, փաստենք, որ Արման Հովհաննիսյանը երգը թողարկել է 2013 թվականի նոյեմբերի 6-ից եւ Հայաստանում համարվում է այդ տարվա հիթը:
Ինչեւէ, «Իրավունքը» հետաքրքրվեց, թե Արման Հովհաննիսյանն արդյո՞ք տեղյակ է այս մասին: Մեզ հետ զրույցում երգչի PR մենեջեր ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆԸ տեղեկացրեց, որ տեղյակ են երգի պլագիատի մասին, սակայն, չեն պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել, քանի որ, ըստ նրա, նման երեւույթի դեմ պայքարելով, մինչեւ այսօր երգիչներից եւ ոչ ոք դրական արդյունքի չի հասել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163791&l=am/