ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

Արխիվ 12-16

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

2015թ. Արդարադատության նախարարության կազմում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է 893222 կատարողական վարույթ: Դա կրկնակի շատ է 2014թ. ցուցանիշներից: Արդյունքում ազգաբնակչությունից բռնագանձվել է 25 մլրդ դրամ:Այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս` ոչ միայն այն առումով, որ բռնագանձված գումարը ահռելի է, այլեւ նրանով, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը նախորդ տարվա ընթացքում առնչվել է հարկադիր բռնագանձումների հետ: Հարուցված վարույթների մեկ տարվա ընթացքում կրկնակի աճը դժվար թե վկայի բնակչության կողմից իրավախախտումների կրկնակի աճի մասին: Սակայն վստահելիորեն կարելի է ասել, որ այդ ամենի հետեւանքով կրկնակի աճել է բնակչության դժգոհությունը, սակայն ոչ թե ԴԱՀԿ-ից, այլ հենց պետությունից:

 

 

 

Առավել մտահոգիչ է, որ մեզանում ամրապնդվել է այն պրակտիկան, որ տուգանող կամ բռնագանձող մարմինը ինքն է տնօրինում գանձված գումարները: Այսպես վերոհիշյալ 25 մլրդ դրամը կիսով չափ տրվել է ԴԱՀԿ անձնակազմին` որպես խրախուսանք, իսկ մյուս մասը ծառայել է ԴԱՀԿ կարիքների համար:
Նույն կերպ տարեցտարի աճում են վարորդներից գանձված տուգանքները` առաջացնելով լուրջ դժգոհություն հասարակության մեջ: 2012-ից մինչեւ 2014թ. ճանապարհատրանսպորտային տուգանքներն աճել են 3 անգամ, իսկ գանձված գումարները` 2.1 անգամ: 2014-ին կայացվել է 1 միլիոն 265 հազար 781 որոշում` 10 միլիարդ 596 միլիոն 631 հազար դրամ ծավալով:
Հարցը այնքան սրություն ունեցավ, որ դրան հատուկ անդրադարձավ ՀՀ նախագահը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 15.09.2015թ. խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով), հանձնարարելով կարգ ու կանոն մտցնել այս ոլորտում: «Այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք` մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, եւ արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ,- ասել է ՀՀ նախագահը,- ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարեւոր խնդիր պետք է լուծենք` պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարեւորն է, եւ պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձեւավորել ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցների մոտ...»: Նախագահը նաեւ նշել է, որ «Տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ»:
Ի կատարումն նախագահի հանձնարարականի` Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ու Հանրապետական կուսակցության խմբակցության ակտիվ մասնակցությամբ զգալի դրական տեղաշարժեր եղան օրենսդրության մեջ 2015թ. վերջում կատարած փոփոխությունների արդյունքում, եւ հասարակական դժգոհություն առաջացնող խնդիրը որոշ չափով մեղմվեց. այս փուլում հասանք միջանկյալ արդյունքների: Սակայն խնդրի արմատական լուծումը գտնվում է այն համակարգի հիմքում, ըստ որի` տուգանող կամ բռնագանձող մարմինները հենց իրենք են տնօրինում տուգանքների արդյունքներում առաջացած գումարները: Հետեւաբար, տուգանողներն անմիջապես շահագրգռված են տուգանքների կամ բռնագանձումների քանակի եւ չափերի մեջ: Նշենք, որ նմանատիպ պրակտիկա կա ոչ միայն ԴԱՀԿ-ում եւ ՃՈ-ում, այլեւ մի շարք այլ մարմիններում:
Եթե նույն տրամաբանությունը շարունակի տարածվել նաեւ այլ ոլորտներում, օրինակ` դատարաններում, ապա կստացվի, որ դատավճիռներով սահմանված տուգանքները պետք է գնան այս անգամ էլ դատարանների արտաբյուջետային հաշիվներին եւ ծախսվեն դատավորների խրախուսման համար: Նշենք, որ նման խրախուսումներն իրենց հերթին խրախուսում են տուգանողներին ու բռնագանձողներին` էլ ավելի շատ տուգանել եւ բռնագանձել: Ստացվում է փակ ցիկլ: Կա մտավախություն, որ այնպիսի համակարգում, ուր ձեւավորվել են մի շարք ուժային գերատեսչություններ` լայն լիազորություններով եւ հնարավորություններով, դրանք վերածվելու են «կիսապետական-կիսաանկախ» մարմինների, որոնք սկսելու են առաջնորդվել նաեւ գերատեսչական շահերով եւ կամաց-կամաց ձեռք են բերելու «պետության մեջ պետությունների» կարգավիճակներ: Ակնհայտ է նաեւ, որ արդեն իսկ սուբյեկտիվիզմը այդ մարմինների գործունեության մեջ զգալիորեն ազդում է նրանց գործունեության վրա` իր հերթին բերելով ազգաբնակչության դժգոհության աճ:
Ժամանակն է հրաժարվել արտաբյուջետային հիմնադրամներից, իսկ տուգանքներից եւ բռնագանձումներից առաջացած գումարները ուղղել դեպի պետբյուջե, որտեղից արդեն նախատեսել գումարներ` այս կամ այն գերատեսչության ծախսերի կամ անձնակազմի խրախուսման համար: Այդ դեպքում, ի դեպ, բյուջեն կավելանա մինչեւ 60-70 մլրդ դրամով: Տուգանող ու բռնագանձող մարմինների գործողությունները կլինեն ավելի օբյեկտիվ, մեր համաքաղաքացիներից շատ-շատերը ստիպված չեն լինի ընկնել դատարանների դռները` սեփական անմեղությունն ապացուցելու համար, իսկ ընդհանուր մթնոլորտը երկրում կառողջանա:
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163787&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան