ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Արխիվ 12-16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 29-ին, հրամանագիր է ստորագրել Գայանե Մազմանյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ դադարեցնելով նրա՝ մայրաքաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Սարդարյանը եւ Դավիթ Սարգսյանը նշանակվել են Սյունիքի մարզի, Գրիգոր Հովհաննիսյանը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Խանդանյանի՝ վերաքննիչ քաղաքացիական դատարան գնալու արդյունքում: Վերջինս Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է:
https://iravunk.com/sim/?p=163784&l=am/