«ՎՐԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԲԱՔՎԻՆ ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՎՐԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԷՐ ԲԱՔՎԻՆ ՄԵՍԻՋ ՈՒՂԱՐԿԵԼ, ՈՐ ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»

 

ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ընդգծված պրոադրբեջանական պահվածքը եւ այս եվրակառույցի լիագումար նիստում ընդգրկված հակահայկական բանաձեւերին «կողմ» քվեարկելը, Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար ամենեւին էլ զարմանալի չէր, ինչի մասին մանրամասնեց «Իրավունքի» հետ զրույցում.

–Ի սկզբանե հասկանալի էր, որ մոտավորապես այդպիսին կլիներ արձագանքը, չնայած նույն Մոլդովայում, որը միշտ քվեարկել է մեր դեմ, այս անգամ կիսվել էին ձայները. կային պատգամավորներ, ովքեր «կողմ» քվեարկեցին, կային նաեւ «ձեռնպահներ»: Եվ այս պարագայում Վրաստանի պատվիրակությունն էլ կարող էր «ձեռնպահ» լինել, բայց նրանց երեք պատգամավորներն էլ, թեպետ տարբեր կուսակցություններից էին, բայց նույն ձեւով քվեարկեցին: Նշեմ, որ Վրաստանի պատվիրակության ղեկավարը իշխող կոալիցիայից է` Թեդո Ջափարիձեն, որն, ի դեպ, քվեարկության օրերին ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ, իսկ պատվիրակության մյուս անդամները ընդդիմադիր պատգամավորներ էին` մեկը Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում», մյուսը` «Ազատ դեմնոկրատներ» կուսակցություններից: Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ, Հայաստանն ու Վրաստանը, քանի որ ունեն տարբեր ինտեգրացիոն մոտեցումներ, տարբեր արտաքին քաղաքականություն, հետեւաբար Վրաստանն ավելի հակված է պրոադրբեջանական որոշ բանաձեւերին: Չմոռանանք նաեւ, որ երբ ՄԱԿ-ում քննարկվում են Վրաստանի բանաձեւերը, մենք կա՛մ ընդհանրապես չենք քվեարկում, կա՛մ չեզոք ենք քվեարկում, քանի որ այդտեղ կա Ռուսաստանի ֆակտորը: Իսկ ԵԽԽՎ-ի պարագայում աշխատեց Ադրբեջանի ֆակտորը, եւ Վրաստանը չցանկացավ նրանց դեմ ինչ-որ բան անել: Պարզ էր, այնպես չէ, որ իրենց «կողմ» քվեարկելով` հակահայկական բանաձեւերից մեկն անցավ, բայց իրենք իրենց աջակցությունը ցույց տվեցին Ադրբեջանին: Այսօր գազային բանակցությունների հետ կապված` մի քիչ սրված են վրաց-ադրբեջանական հարաբերությունները, եւ Բաքվում սառն են ընդումում այն ամենը, ինչ կատարվում է Թիֆլիսում, ուստի` կարծում եմ` ստեղծված իրավիճակից ելնելով` Վրաստանին պետք էր Բաքվին մեսիջ ուղարկել, որ մենք ձեզ հետ ենք եւ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերի շուրջ նույն մոտեցումն ունենք:

Փաստորեն, ԵԽԽՎ-ում Վրաստանի դիրքորոշման հարցում այդ երկրում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը որեւէ անելիք չունե՞ր:

– Պառլամենտական եւ ավանդական դիվանագիտությունը միշտ էլ ամենօրյա գործունեություն պետք է ծավալի, եւ կապեր հաստատելը, այդ կապերը խորացնելն ու լոբբինգ տանելն իրենց պարտականությունների մեջ են մտնում: Վրաստանի հարցում ավելի մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի մենք ինչ-որ արդյունքի հասնենք: Չեմ ասում, որ մեզ աջակցեն, այլ որոշ հարցերում, որոնք շատ քաղաքականացված են, ապակառուցողական եւ բանակցային գործընթացին դեմ են, գոնե այդպիսի խնդիրներում չեզոք քվեարկեն եւ իրավիճակն ավելի չբարդանա: Այնպես որ, անելիքներ կան, եւ բոլորն իրենց չափով անելիք ունեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163780&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան