ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՆՅԱՆ «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍԵՆ ԳՈՐԾԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՖԻԼՏՐՆԵՐ»

Արխիվ 12-16

ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՆՅԱՆ «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿՍԿՍԵՆ ԳՈՐԾԵԼ

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՖԻԼՏՐՆԵՐ»


 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված:

«2016 թվականի հունվարին, հիմնականում տոնական և հետտոնական օրերին, արձանագրվել  է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը (H1N1)»,-հայտարարեց Արտավազդ Վանյանը՝ շարունակելով, թե երբ դեկտեմբեր ամսին մահացություններ եղան գրիպից, հոսպիտալացումները քիչ էին, սակայն ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, իսկ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերի նկատելի նվազում:


«Հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է շուրջ 60%-ով: 46%-ով նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը»,-ասաց Վանյանը:

Բանախոսի խոսքով, սակայն,  չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը.«Ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած  համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի»:

Վանյանը դրական գնահատեց դպրոցական և նախադպրոցական արձակուրդների երկաձգման որոշումը, որը նպաստեց հիվանդության մարմանը: Եվ պետք է զգոն լինել, որ դպրոցական և նախադպրոցական հաստատություններում գրիպի երկրորդ ալիք չլինի, դրա համար նախեւառաջ պետք է պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմն այդ հաստատություններում:

Iravunk.com-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կախարգելիչ միջոցառումներ են իրականացվելու այդ առումով դպրոցներում, Վանյանը նկատեց.«Դպրոցներում  կսկսեն գործել համաճարակային ֆիլտրներ, որոնք բոլոր դպրոցականներին հսկողության տակ կառնեն, այսինքն` ովքեր ջերմություն կունենան կամ սուր շնչառական հիվանդության նախանշաններ, նրանց տուն կուղարկեն: Նաև դպրոցներում ժամանակավորապես չեն իրականացվի ֆիզիկական կուլտուրայի դասեր»:

 


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163779&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան