Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԱԾ ԲԺԻՇԿԸ

Արխիվ 12-16

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԱԾ ԲԺԻՇԿԸ

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»:Ավելին` վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:

 

«Իրավունքին» հաջողվել է որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել Լ. Տեր-Պետրոսյանին աղիքային քաղցկեղի վիրահատության ենթարկած բժիշկներից մեկի մասին` ազգությամբ հայ Գալուստ Յուքարի: Նախ նշենք, որ նա ծնվել է այժմյան Թուրքիայի Սիվաս (Արեւմտյան Հայաստան, Սեբաստիա) քաղաքում, որտեղ մինչեւ 1915 թվականն ապրում էին հայեր: Եվ բժշկական կրթությունը նույնպես ստացել է Թուրքիայում: Ապրելով ԱՄՆ-ում եւ անգլերենից բացի տիրապետելով ե՛ւ թուրքերենին, ե՛ւ հայերենին, ասում են, որ նա իր հայ հիվանդների հետ շփվում է մայրենի լեզվով: Բայց, հավանաբար, միայն սա չէ պատճառը, որ Լ. Տեր-Պետրոսյանը հենց Գ. Յուքարին է ընտրել իրեն բժիշկ: Եվս մի հետաքրքիր փաստ է մեզ հայտնի դարձել. նախորդ տարի լույս տեսած ամերիկյան ամսագրերից մեկում, որի հենց առաջին էջում իր ողջույնի խոսքն է ասել ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելա Քոչարյանը, անդրադարձ կա նաեւ Գ. Յուքարին: Ուստի` չի բացառվում, որ առաջին նախագահի գրասենյակին բժշկի ընտրության հարցում օգտակար են եղել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի խորհուրդները:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163776&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան