ԵԽԽՎ ԴԱՍԵՐԸ, ԿԱՄ ԵՐԲ ԵՆՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԵԽԽՎ ԴԱՍԵՐԸ, ԿԱՄ ԵՐԲ ԵՆՔ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼՈՒ

Ստրասբուրգում տեղի ունեցածի մասին հնչում են ամենատարբեր գնահատականները` սկսած նրանից, որ Ադրբեջանի հետ խաղացինք «ոչ-ոքի» հաշվով, վերջացրած նրանով, որ անսահման գովք է հնչում մեր պատվիրակության եւ դիվանագիտական կորպուսի աշխատանքի վերաբերյալ: Հնչում է նաեւ լրիվ հակառակ տեսակետը` որ ԵԽԽՎ-ում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել:

 

 

 

Այնուամենայնիվ, արժե փոքր-ինչ բազմակողմանի մոտենալ այդ հարցերին:

ԻՆՉՈՒՄ ԵՆՔ ԹԵՐԱՑԵԼ
Այն, որ բուն նստաշրջանում մեր պատվիրակությունը արեց գործնականում հնարավորինս առավելագույնը, կարելի է փաստ համարել: Էլի առաջընթաց է, որ Ստրասբուրգում մեր ընդդիմադիրները գոնե այս անգամ չսկսեցին բամբասել սեփական երկրից ու իշխանությունից: Այդ նույն ոգով էլ բոլոր տեսակի հարթակներում պետք է շարունակել:
Բայց միայն նստաշրջաններին աշխատելը քիչ է: Աշխատանքը պետք է լինի մշտական: Լավ արդյունք կարելի էր համարել, եթե հաջողվեր Ադրբեջանին եւ/կամ Թուրքիային դատապարտող բանաձեւ բերել Ստրասբուրգից, կամ գոնե ընդհանրապես օրակարգ չմտնեին Ռոբերտ Վոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւերը: Այն էլ այն պայմաններում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը անթույլատրելի է համարում ղարաբաղյան կարգավորման հարցը իր իրավասությունից դուրս այլ ատյաններ տանելը: Անշուշտ, համանախագահողների դիրքորոշումը մեզ համար բարենպաստ միջավայր է, եւ այն, որ երկու հակահայկական բանաձեւեր մտան նտաշրջան, ու դրանցից մեկը քվեարկությամբ անցավ, նշանակում է, որ ամենօրյա  կուլիսային կամ լոբբիստական աշխատանք չի տարվում: Ու առանց այդ ամենօրյա աշխատանքի, մեր պատվիրակությունը թեկուզ բաղկացած լինի քաղաքական առումով տորքանգեղներից` լավ արդյունքներ ակնկալել չի լինի:
Անշուշտ, առկա է ադրբեջանական խավիարային դիվանագիտության եւ ԵԽԽՎ վերնախավի տոտալ կաշառվածության գործոնը, բայց, երբ որ դրան գումարվում է սեփական աշխատանքը չտանելը, ստանում ենք մեր ազգային շահին ուղղակիորեն հարվածող փաստաթղթեր: Եթե, օրինակ, չլիներ ԵԱՀԿ Մինիսկի խմբի համանախագահների հստակ դիրքորոշումը, ապա Ռոբերտ Վոլթերի բանաձեւն էլ շատ հանգիստ կանցներ: Իսկ ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի հեղինակած «միլիցայությանը» Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, ապա դա առաջ բրդելու գործընթացը զգալիորեն ավելի շուտ է սկսվել, քան ծնունդ էր առել Ռոբերտ Վոլթերի գարշահոտ փաստաթուղթը: Ու հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը խանգարեց Վոլթերին, բայց էական ազդեցություն չթողեց Միլիցայի բանաձեւի ճակատագրի վրա:
Իսկ ըստ երկրների` տեղի ունեցած քվեարկությունը որոշ չափով կարող է եւ ցուցանիշ համարվել, թե այդ երկրում ինչպես են աշխատել մեր լոբբիստական խմբերը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները: Ի վերջո, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, այլ երկրները մեզ համար թշնամական երկրներ չեն: Ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ Ուկրաինայի պատվիրակության հայավնաս քվեարկությունները, քանզի պաշտոնական Կիեւի հետ ունենք հակասություն Ղրիմի հարցի վերաբերյալ: Բայց, օրինակ, Վրաստանի պատվիրակության քվեարկությունը ոչ թե վրացիների, այլ մեր խայտառակությունն է: Վրաստանում ունենք մեծ համայնք, օբյեկտիվորեն վրացիները պետք է ամեն օր մոմ վառեն, որ Ջավախքում անջատողական շարժում չկա, Վրաստանը` որպես պետություն, իր շահերից ելնելով, ամենեւին էլ շահագրգիռ չէ` մեզ հետ հարաբերությունները փչացնելու: Այսինքն` մնում է փաստել, որ Վրաստանում անցկացվել է առավել քան թույլ աշխատանք:
Նույնը կարելի է ասել եւ Սերբիայի վերաբերյալ: Փոքր-ինչ գործ անելու դեպքում, չէինք ունենա Սերբիայի պատվիրակության այն խայտառակ քվեարկությունը, որն ունեցանք, չէ՞ որ Սերբիան նույնիսկ բարեկամ երկիր է համարվում:
Բնականաբար, վերանայման է ենթակա, թե արդյո՞ք մեզ ընդհանրապես պետք է Եվրոպայի խորհուրդը` իր ԵԽԽՎ-ով, Եվրադատարանով ու այլ կառույցներով: Եթե, այնուամենայնիվ, առայժմ այդ վնասակար կառույցներից չենք հրաժարվում, ապա գոնե այս նստաշրջանից քաղած դասերը պետք է լավ սերտենք:
ՎՆԱՍՆ ԱՌԿԱ Է,
ՕԳՈՒՏԸ` ՇԱՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ
Եթե վերհիշենք եվրոպական այդ կառույցներում մեր առավել քան 10 տարվա փորձը, ապա դժվար թե կարողանանք պեղել-գտնել դեպք, երբ, օրինակ, նույն ԵԽԽՎ-ն մեր երկրին օգուտ տված լինի: Տարիների ամբողջ փորձառությունը մեկն է` չեզոքացնել կամ նվազեցնել այլոց կողմից այդ կառույցներում մեզ հասցրած վնասները:
Այդ կառույցներում ընդգրկված լինելու պատճառով մշտապես մեր նկատմամբ առկա է արտաքին ճնշում` մեր երկրի օրենսդրությամբ եւ պրակտիկայի մեջ մեզ համար անընդունելի, մեր նկարագրին ու ավանդույթին հակասող նորմեր ներմուծելու պահանջով: Օրինակ, արդյո՞ք նորմալ է, որ մեր քաղաքական գործիչներն ու հանրությունը պետք է պայքարեին, որպեսզի մեր օրենքների եւ իշխանության օղակների մեջ մուտք չգործի այնպիսի գարշանքը, ինչպիսին գենդերն է: Արդյո՞ք նորմալ է, որ օրենքների կամ գերատեսչական ակտերի մեջ համասեռամոլների, աղանդավորների եւ այլ դեգեներատիվ փոքրամասնությունների, այսպես կոչված, «իրավունքները» չներմուծելու համար պահանջվում է մշտական պայքար: Արդյո՞ք նորմալ է, որ անհրաժեշտ եղան ջանքեր ու պայքար, ամենաբարձր մակարդակով սակարկություններ, որպեսզի Վենետիկյան հանձնաժողով կոչեցյալը հանկարծ չկարողանա մեր նոր Սահմանադրությունը գերծանրաբեռնել այնպիսի դրույթներով, որոնք մեր ժողովրդին ու մեր պետությանը բացարձակապես պետք չեն: Կամ թեկուզ Եվրադատարանի` մեզ մշտապես մատուցվող տհաճ անակնկալները: Հատկապես այդ դատական ատյանի նախադեպային որոշումները որոշ դեպքերում նույնիսկ էլ հնարավորություն չեն թողնում այս կամ այն ոլորտը կարգավորող ողջամիտ օրենք գրել, քանզի Եվրադատարանի որոշումները նախադեպի զորությամբ ինքնին արդեն օրենքի ուժ ունեն:
Եվ դեռ ինչքան ժամանակ պետք է շարունակենք ապրել եւ գործել վնասները կանխելու ռեժիմում: Հասկացանք, որ ե՛ւ 2000-ականների սկզբի աշխարհաքաղաքական իրողությունները, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ արեւմտամետությունը (որի խտացված արտահայտությունը Վարդան Օսկանյանի պես ազգադավ արտգործնախարար ունենալն էր), ինչ-որ տեղ անխուսափելի էին դարձրել այդ եվրոպական կառույցներում ընդգրկվելը: Բայց արդյո՞ք որեւէ իմաստ ունի շարունակել, երբ մեր աշխարհաքաղաքական-քաղաքակրթական կողմնորոշման հարցում արդեն ամբողջական որոշակիություն կա: Ինչո՞ւ լինելով ԵՏՄ անդամ` պետք է շարունակենք քարշ տալ ԵԽԽՎ, Եվրադատարան, Վենետիկի հանձնաժողով կոչվող բեռը, որը սայլի 5-րդ անիվից ավելի անիմաստ է: Առավել եւս, որ գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտությունը շարունակվում է: Իզուր չէ, որ Ռուսաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը այդ մարմինների աշխատանքներին, ու նաեւ անդամավճար չի մուծում: Ռուսները դա արել էին այն բանից հետո, որ նույն ԵԽԽՎ-ն «քեռի Սեմի» թելադրանքով փորձեցին ծառայեցնել որպես ճնշման գործիք Մոսկվայի նկատմամբ, երբ ռուսները համարձակվեցին վերամիավորել Ղրիմը: Միգուցե, մեր պարագայո՞ւմ էլ ճիշտ ժամանակն է Ստրասբուրգի դուռը շրխկացնել: Չէ՞ որ մեր խնդիրն էլ է համանման` ունենք փաստացի վերամիավորված Արցախ, եւ առկա են ուժեր, որոնք փորձում են խանգարել այդ կարգավիճակի հավերժացմանը:
Ու ԵԽԽՎ-ի կողմից Միլիցայի բանաձեւը ընդունելը թերեւս շատ հարմար առիթ է` այդ կառույցին հրաժեշտ տալու համար: Այդ դեպքում պետական այրերի եւ հանրության ակտիվ հատվածի ահագին ջանքեր չեն ծախսվելու մեզ համար լիովին խորթ «եվրոպական արժեքներ» մեզ պարտադրելու փորձերին դիմադրելու վրա, այլ այդ ջանքերն ու ներուժը հնարավոր կլինի ավելի օգտակար բանի վրա ծախսել:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԱՐԵՎՄՏԱՄԵՏՈՒԹՅԱՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մեր երկրում տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ: Հատկապես կտրուկ փոփոխություններ է կրում ընդդիմադիր դաշտը:
Պետք է արձանագրել այն իրողությունը, որ «նարնջագույն», 5-րդ շարասյուն հանդիսացող ընդդիմադիր սեկտորը ջախջախիչ պարտություն է կրել ու ամբողջովին լուսանքայնացվել: Փաստ է, որ Հայաստանում անհնար է մայդանային տիպի հեղաշրջումը, ու այդ պատճառով էր, որ հանկարծ արտաքին պատվերով ձեւավորվեց հսկայական զինյալ խումբը: Հանցավոր խմբի շուրջ ընթացող զարգացումները, այդ թվում եւ այն, որ ոմանց կալանքից ազատ են արձակում, կարելի է համարել վկայություն այն բանի, որ վնասազերծման գործընթացը հաջողությամբ է պսակվել: Իսկ այն, որ «Նոր Հայաստանի» խաղերը բացի ծիծաղից ու խղճահարությունից ոչինչ չեն հարուցում, վկայությունն է այն բանի, որ հեղափոխության գաղափարը զրո հեռանկար ունի:
Հիմա դեպի ո՞ւր է ընթանում ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորումը: Հանրության կողմից արեւմտամետ ուղեգիծը համատարած մերժելու իրողությունը դեռ աշնանը հանգեցրել էր նրան, որ, օրինակ, ՀԱԿ-ը գերադասելի էր համարել այլեւս չցցել իր սերը առ Արեւմուտք: Բայց «Ժառանգությունը», ավելի ճիշտ` դրա մնացորդները, իրենց թունդ արեւմտամետությունն ի ցույց են դնում: Պարզ է, որ նախկին արմատականները պետք է կլանվեն ընդդիմադիր նոր միավորումների կողմից: Մեկը` «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ն է, մյուսը` Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», երրորդը` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»: Ընդ որում, ցցուն արեւմտամետ մնացել են միայն Մարուքյանի «լուսավորիչները», իսկ ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ բենեֆիսին պատրաստվող ալամ աշխարհի հայերի նախագահ Արա Աբրահամյանը սեփական սերն առ Եվրոպա եւ «քեռի Սեմ», գերադասում են ի ցույց չհանել, նույնիսկ քողարկել: Պարզ է, որ առավել դժվար կլինի հենց «լուսավորիչներին», քանզի մեր ընտրողներին բավականին դժվար է կերակրել «եվրոպական արժեքներով», անգամ, եթե ընտրողը բողոքավոր է ու ատելով ատում է իշխանությանը:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելուն, ապա որեւէ ռեալ կոալիցիայի մասին կարելի է խոսել 2017-ին: Իսկ մինչ այդ, ինչքան էլ պարադոքսալ դա հնչի, կոալիցիան փաստացի գոյություն ունի: Չէ՞ որ ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն այն հարցերում, որոնք կարեւոր են, ԱԺ իրենց քվեարկությամբ զորակցում են ՀՀԿ-ին: Բացի այդ, ՀՅԴ-ն վաղուց իշխանության տարբեր մարմիններում ներկայացուցիչներ ունի, այսինքն` հիմիկվա նրանց բացած խոսակցությունը վերաբերում է կրկին նախարարական պորտֆելներ ձեռք բերելուն: Բայց չէ՞ որ դաշնակ նախարարաներին տեսել ենք, ու արդյո՞ք նրանք այնպիսին են, որ հանրությունը ցանկանա «կրկին փորձել»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163771&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան