ՆԱԽԿԻՆ ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ԴԱՇԻՆՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞Ն
Արխիվ 12-16
ՆԱԽԿԻՆ ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԸ ԴԱՇԻՆՔՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ՞Ն
«Իրավունք»-ի տեղեկություններով` ՀԱԿ դաշինքից դուրս եկած կուսակցությունները քաղաքական հանդիպումներ են ունենում, կոնսուլտացիաներ են անցկացնում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` չի բացառվում` խորհրդարանական ընտրություններից առաջ նախկին «ՀԱԿ»-ականները դաշինքով հանդես գան: Ավելին` անգամ խոսվում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության մասին, չնայած Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմություն» արտահայտությունը այդքան էլ նրանց սրտով չէ: «Սուրեն Սուրենյանցը, երբ խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը որտե՞ղ էր: Կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ դաշինքը պակաս ինստիտուցիոնալ ընդդիմությո՞ւն էր»,- փոխանցում է մեր աղբյուրը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163763&l=am/