ԳԵՆԵՐԱԼԸ` ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱ՞Ռ, ԹԵ՞ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»
Արխիվ 12-16
ԳԵՆԵՐԱԼԸ`ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԴԱ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱ՞Ռ, ԹԵ՞ ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է»
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին միայնակ, թե՞ դաշինքով կմասնակցի: «Մենք մասնակցելու ենք ընտրություններին, դա միանշանակ է: Որոշակի քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք քաղաքական ուժերի հետ»,- ասաց Աբրահամյանը:
Թե խոսքը քաղաքական որ ուժերի մասին է, որ քաղաքական ուժի հետ «Հանրապետություն»-ը դաշինք կկազմի քաղխորհրդի անդամը քաղաքական ոչ մի ուժ անուն չտվեց, միայն հիշեցրեց` «Հանրապետություն»-ը առաջնորդվում է եվրոպական արժեքներով, ապա կատակով ասաց. «Ես Արամ Զավենի Սարգսյանի հետ եմ դաշինք կազմելու»:
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայի ստեղծմանը`Սուրեն Աբրահամյանն ասաց. «Դա գարուն-ամա՞ռ, թե՞ աշուն-ձմեռ համագործակցությունն է: Գարուն-ամառ բարիշում են, աշուն-ձմեռ կռվում են, միանում են: Դաշնակցությունում շատ կարգին մարդիկ կան: Բայց ուզում եմ հասկանալ` մեր երկրում ինչ այլանդակություն ասես կա: Գոնե մի օրինակ կարող են բերել, որ այսքան ժամանակ իրենց կրակին տալով մի բան լուծել են: Նրանք (նկատի ունի ՀՅԴ-ին-խմբ.) արեւի տակ իրենց տեղն են փնտրում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163762&l=am/