ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ԳԻՇԵՐՆԵՐԸ ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ…»
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ.
«ԳԻՇԵՐՆԵՐԸ ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ…»
Օրեր առաջ լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը շշի Մելոն քաղաքացի Արտուշ Պետրոսյանի հետ ֆինանսական խնդրրներ ունի: Վերջինս պատգամավորից դատական կարգով պահանջում է 100.000 դոլար եւ 94 միլիոն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,-մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը ԲՀԿ-ականը այնուհետ իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»:
- Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ը, հավանաբար, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի…
- Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը վերջում չպետք է կորցնել: Խորհուրդ կտամ դու էլ հույս կապես:
- Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել:
- (Ծիծաղում է –խմբ.): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ:
- Իսկ եթե ավելի լուրջ` որպես ԲՀԿ պատգամավոր չէի՞ք ցանկանա կոալիցիայի կազմում նաեւ ԲՀԿ-ին էլ տեսնեն:
- Իսկ ինչի չէի ցանկանա, թող լինի:
- Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:
- (Դարձյալ ծիծաղում է-խմբ.): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի, կպատասխանենք:
- Այսինքն` ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու:
- Այո:
- Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո վ:
-Այո:
- Մինչ սահմանադրական հանրաքվեն լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չլինեն:
- Ես չգիտեմ` նրանք ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163757&l=am/