ՕՐԵՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ «ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ» «ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԷՄՄԱՆ» ԷՐ (Տեսանյութ)
Արխիվ 12-16
ՕՐԵՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԿԻՆԸ «ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻ» «ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԷՄՄԱՆ» ԷՐ (Տեսանյութ)
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում առաստաղի գերանից կախված վիճակում հայտնաբերվել է 34-ամյա Էմմա Նազարյանի դին: Տեղի ունեցած ինքնասպանության մասին Աստղաձորի գյուղապետ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշել էր հետեւյալը. «Էմման 5 տարի առաջ ամուսնալուծվել էր: Դատարանի որոշմամբ` իր անչափահաս երեխաները մոր խնամքին էին տրվել, սակայն երեխաներից ոչ ոք չէր ցանկացել նրա հետ ապրել: Նրա մոտ տարօրինակություններ էին առաջացել եւ ապրում էր իր ծնողների հետ»: Մինչդեռ «Ընտանեկան բռնության» հարցերով զբաղվող տարբեր հկ-ներ խնդիրը տեղափոխել են այլ հարթություն եւ հայտարարել. «Ամուսնության 12 տարվա ընթացքում մշտապես ենթարկվելով ընտանեկան բռնության, իսկ ամուսնալուծվելուց հետո 5 տարի շարունակ ապօրինաբար զրկված լինելով սեփական երեխաներին տեսնելու, խնամելու եւ անգամ նրանց ձայնը լսելու իրավունքից՝ 34-ամյա Էմմա Նազարյանը հունվարի 17-ին դիմեց ինքնասպանության: Երիտասարդ կինը դարձավ ընտանեկան բռնության, իրավական անգործության ու անտարբերության զոհ: Նրա ծնողները պնդում են, որ ինքնասպանության պատճառը տարիներ շարունակ երեք երեխաներից զրկված լինելու եւ նրանցից հեռու ապրելու կարոտն էր, չնայած որ երկու տարի առաջ դատարանի որոշմամբ 2 անչափահաս երեխան հանձնվել էին Էմմա Նազարյանի խնամակալությանը»:
Ով է ճիշտ, ով սխալ իրականում գուցե շատ երկար քննություն պահանջվեր պարզելու համար, սակայն «Իրավունքին» հայտնի է դարձել, որ Է. Նազարյանը դեռեւս 2012 թվականին իր ընտանեկան խնդիրների մասին բարձրաձայնել է «Կիսաբաց լուսամուտներ» առաջին հայկական թոք-շոուի ժամանակ: Իսկ թե ի՞նչ է պարզվել հաղորդման ընթացքում դիտեք եւ դատեք ինքներդ: Սակայն, մինչ տեսանյութը դիտելը հավելենք, որ վերոնշյալ գյուղում տարածված շշուկների համաձայն, ինքնասպան եղած կինն, իսկապես, տարօրինակություններ է ունեցել: Ավելին` վերջիններս զարմացած են, որ տեղի ունեցածը դարձել է տարբեր հկ-ների թիվ մեկ քննարկման թեման. «Էդքան մտահոգ էին, թող նախապես օգնեին, ոչ թե մեռնելուց հետո, գոնե հիմա թողնեն խեղճի հոգին խաղաղվի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163749&l=am/