ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵՆ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՍՏԱԼԻՆԻՆ
Արխիվ 12-16
ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵՆ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԻ ՍՏԱԼԻՆԻՆ
Պորտուգալիայում սկսվել են «Ստալինի բազմոցը» ֆրանսիական ֆիլմի նկարահանումները` Ժերար Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով «Մոսֆիլմին»: Կինոստուդիայից հայտնել են, որ Մոսկվայից ժամանակին համահունչ կոստյումներ և անհրաժեշտ բեմական պարագաներ են ուղարկել նկարահանող խմբին: Նշվում է, որ նկարահանումներն սկսվել են հունվարի սկզբին: Le divan de Staline կոչվող ֆիլմում Դեպարդիեն մարմնավորելու է Իոսիֆ Ստալինին։ Ֆիլմը նկարահանվում է 2013-ին ֆրանսիացի գրող Ժան Դանիել Բալտասի հեղինակած գրքի հիման վրա: Նկարահանումներով զբաղվում է ֆրանս-պորտուգալական Leopardo Filmes ընկերությունը:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163748&l=am/