«SOTHEBY’S»-Ը ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՈՒՄ ՊԻԿԱՍՈՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
«SOTHEBY’S»-Ը ԱՃՈՒՐԴԻ Է ՀԱՆՈՒՄ ՊԻԿԱՍՈՅԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանացի հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործական ժառանգությունը աճուրդի է դրվում: Այդ մասին հաղորդում է «gazeta.ua»-ն: Աճուրդում ներկայացվում են մոտ 70 թրծակավե և կերամիկական քանդակներ, ինչպես նաև 106 գեղանկարներ: Դրանք գնահատվել են 10 միլիոն ֆունտ ստերլինգ ($14,5 միլիոն): Նկարչի գլուխգործոցները վաճառում է Պիկասոյի թոռնուհին՝ 65-ամյա Մարինա Պիկասոն, ով նկարչի ավագ որդու դուստրն է: Այդ բոլոր ստեղծագործությունները մինչ այդ պահվել են արվեստանոցում և երբեք չեն ցուցադրվել: Աճուրդը տեղի կունենա 2016 թ. փետրվարի 5-ին Լոնդոնում՝ «Sotheby’s» աճուրդի տանը: Մարինան 1975 թ. ժառանգել է մոտ 10 հազար իր: Անցյալ տարվա հունիսին նա վաճառել է հայտնի պապի 126 կերամիկական գործեր՝ ստանալով 12.3 միլիոն ֆունտ ստերլինգ: Նախորդ շաբաթ «The Wall Street Journal» -ին տված հարցազրույցում նա խոստովանել է. «Սա իմ պատմության մի մասն է, և ես ցանկանում եմ, որպեսզի այդ իրերն ըստ արժանվույն գնահատվեն: Իսկ աճուրդում գներն այժմ լավն են»:
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163745&l=am/