ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱ՞Կ, ԹԵ՞ ԴԱՇԻՆՔՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆԱ՞Կ, ԹԵ՞
ԴԱՇԻՆՔՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերը հաճախ են դաշինք կազմում, քանի որ վստահ չեն, թե կկարողանան հինգ տոկոսի շեմը հաղթահարել: Հաշվի առնելով հանրության անվստահությունը ընդդիմությանը, դաշինքները չեն բացառվում:
«Իրավունք»-ը պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից պարզեց` իր ղեկավարած կուսակցությունն ընտրություններին դաշինքով, թե՞ միայնակ կմասնակցի ընտրություններին: «Խորհրդարանական ընտրություններին դեռ ժամանակ կա: մենք համագործակցում ենք այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք ընդունում են մեր տեսակետը: Ամենայն հավանականությամբ, մենք ընտրություններին միայնակ կմասնակցենք, բայց մինչ այդ կշարունակենք համագործակցել քաղաքական ուժերի հետ»,- եզրափակեց Քոքոբելյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163744&l=am/