ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԿՆՔԱՀԱՅՐԸ»`ԴԵՐԱՍԱՆ ԷՅԲ ՎԻԳՈԴԱՆ
Արխիվ 12-16
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է «ԿՆՔԱՀԱՅՐԸ»`ԴԵՐԱՍԱՆ ԷՅԲ ՎԻԳՈԴԱՆ
Նյու Ջերսի նահանգում 94 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էյբ Վիգոդան: Նա «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորել է Սալվատորե Տեսիոյին: Ինչպես հայտնել է դերասանի դուստրը` Քերոլ Վիգոդան Ֆուքսը, իր հայրը երբեք չի հիվանդացել եւ մահացել է ծերությունից:
Դերասանը միշտ առանձնացել է իր ձայնային տվյալներով, բարձր հասակով եւ թավ հոնքերով, ինչը նրա ընդհանուր կերապարին հաղորդել է յուրահատկություն եւ օգնել կերտել տարբեր կերպարներ: «Կնքահայրը» ֆիլմում նկարահանվելու համար ռեժիսորը 500 թեկնածուներից ընտրել է հենց Է. Վիգոդային, ով մարդկանց հիշողության մեջ այդպես էլ մնաց որպես «Կնքահայր»: Ֆիլմն արժանացել է օսկարի:
Նա իր առաջին դերը խաղացել է Նյու Յորքի թատրոններից մեկում`17 տարեկանում: Ոչ այդքան հայտնի թատրոնում Վիգոդան աշխատել է մոտավորապես 20 տարի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163742&l=am/