ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔՐԵԱԾԻՆ ՈՐՋԻ

Արխիվ 12-16

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է

ՔՐԵԱԾԻՆ ՈՐՋԻ



 

Ոստիկանությունը ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը՝ պնդելով, որ շուրջօրյա հավաքի վայրը «իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց»։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի լույս 27-ի գիշերը, իրավախախտում կատարելու կասկածանքով, վարչական կարգով, Երևանի Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են տարվել յոթ անձինք, որոնցից երկուսը՝ անչափահաս աղջիկներ:

«Ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն.-ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ահազանգով ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով: Վարչական զննությամբ պարզվել է, որ «շուրջօրյա հավաքի» մասնակիցները հասարակական վայրում օգտագործում են ոգելից խմիչքներ», - ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հարուցվել է վարչական վարույթ:

«Իրավախախտման վայրից վերցվել են 20 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, օղու 3 և վիսկիի 1 կիսադատարկ շշեր: Պարզվել է նաև, որ բերվածներից մեկը նախկինում դատապարտված է եղել և ներկայումս գտնվում է քրեական հետապնդման մեջ՝ գողություններ կատարելու մեղադրանքով: Անչափահաս աղջիկներից մեկը կողոպուտ կատարելու կասկածանքով նույն օրը բերման էր ենթարկվել ոստիկանություն, կողոպուտի առարկա հեռախոսը առգրավվել էր: Հարուցված է քրեական գործ: Քրեական հետապնդման մարմնի կողմից ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո նա անմիջապես միացել էր հավաքի մասնակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բոլոր բերվածներն այս պահի դրությամբ ազատ են արձակվել:

«Սակայն իրավիճակն արմատական փոփոխության կարիք ունի: Ակնհայտ է, որ «շուրջօրյա հավաքի» վայրը վերածվել էր մի տարածքի, որ իրեն էր ձգում նաև հակահասարակական հակումներով անձանց», - հայտարարում է Ոստիկանությունը՝ հիշեցնելով, որ Երևանի քաղաքապետի որոշումներով արգելված էր Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքների ընթացքում օգտագործել վրաններ:

«Ոստիկանությունը, սակայն, տևական ժամանակ դրսևորել էր հանդուրժողականություն՝ չխոչընդոտելով վրանատիպ ծածկոցի տեղադրմանը: Հանրային վայրում իրավախախտումը նախականխելու նկատառումով ոստիկանությունն ապամոնտաժել է վրանատիպ ծածկոցը», - ասված է հաղորդագրությունում:

https://iravunk.com/sim/?p=163741&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան