«ՊԵՏՔ Է ՄԵԶ ԿԱՊԵՆՔ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ Է ՄԵԶ ԿԱՊԵՆՔ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելուց հետո, Հայաստանի փորձագետները կարծիքներ հայտնեցին, որ դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա: Նրանց կարծիքով՝ այդպիսով  բացվում են մեծ հնարավորություններ: Սրան զուգահեռ՝ վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են հայ-իրանական շփումները: Եվ, վերջապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո՝ Թեհրանը հերթական անգամ հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում: Պատժամիջոցների չեղյալ համարելուց հետո` Իրանի կողմից դեպի Հայաստան կատարվող փոքր, բայց տեսանելի քայլերը հաշվի առնելով՝ կարելի՞ է արդեն ռեալ հնարավորություններից ու փոփոխություններից խոսել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

 

Իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ խոսքով` Իրանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ կարող է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հանդես գալ միջնորդի դերում, սակայն Հայաստանը հավատարիմ է մնում իր որդեգրած սկզբունքներին` ԼՂՀ հիմնախնդիրը կարող է լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Եթե այս հարցում նոր ուղղություն մտցվի, նշանակում է, որ Հայաստանն ամեն ինչ պետք է սկսի զրոյից: Այստեղ կա եւս մեկ խնդիր` Ադրբեջանը պնդում է, որ ԼՂՀ հակամարտության բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի նաեւ Թուրքիան: Եթե համաձայնվենք Իրանի առաջարկին, ապա Ադրբեջանն ամեն կերպ գործընթացում կներգրավի նաեւ Թուրքիային, որը չի կարող լինել անկողմնակալ: Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո, իհարկե, Հայաստանի համար կան տեսանելի հնարավորություններ: Կարծում եմ, այժմ Իրանը կվերանայի իր վարած քաղաքականությունը, որի արդյունքում մեր առջեւ կբացվի իրանական շուկան, որը բավականին մեծ է»:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ կարծիքով՝ արդեն միանշանակ կարելի է ասել, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը միայն դրական կազդի Հայաստանի անվտանգության վրա. «Այդուհանդերձ հարցը, թե ի՞նչ կարող է տալ ՀայաստաննԻրանին` շարունակում է անպատասխան մնալ: Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար բացում էր տնտեսական զարգացման հնարավորություններ, սակայն ի՞նչ եղավ: Եթե մեր երկրում այսօր գիտական ու տնտեսական միավորը չկա, մենք ի՞նչ կարող ենք տալ Իրանին: Խիստ կասկածում եմ, որ Իրանը մեր նկատմամբ կարող է ցուցաբերել մեր սպասած հետաքրքրությունը: Այն հարաբերությունը, որ Իրանը Հայաստանի նկատմամբ ցուցաբերում է, միայն հարեւանի հարաբերություն է: Այսօր մենք աշխատում ենք միայն Թուրքիայի տնտեսության վրա եւ շատ արագ պետք է վերադառնանք դեպի Իրան եւ մեզ կապենք այդ երկրի առեւտրաշրջանառության հետ: 20 տարիների ընթացքում այս ուղղությամբ մենք չենք մտածել, ապրել ենք թափթփված»:
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց, որ դեռ վաղ է խոսել ռեալ հնարավորություններից եւ փոփոխություններից. «Մենք նախաձեռնող չենք, ավելի շատ սպասում ենք, թե տարածաշրջանի երկրների փոխարաբերությունների արդյունքում ինչ կարող ենք շահել: Այնպես չէ, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացրեցին, եւ մենք միանգամից կարող ենք դրանից շահել. սա քննարկվելիք հարց է, որի պատասխանը կախված է նաեւ Հայաստանի վարած քաղաքականությունից»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163738&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան