«ՈՆՑ ՈՐ ՓՈՇԻԱՑԱԾ ԼԻՆԻ ԷԴ ԷՐԵԽԵՆ»,-ԳՅՈՒՂԱՊԵՏԸ 25-ԱՄՅԱ ԿՈՐԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
«ՈՆՑ ՈՐ ՓՈՇԻԱՑԱԾ ԼԻՆԻ ԷԴ ԷՐԵԽԵՆ»,-ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
25-ԱՄՅԱ ԿՈՐԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԱՍԻՆ
Օրեր առաջ տանից դուրս է եկել եւ անհայտ կորել Սյունիքի մարզի 25-ամյա բնակիչներից մեկը, ով վերջերս էր նշանվել եւ պատրաստվում էր ամուսնանալ: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի գյուղապետ Արման Խաչատրյանը, նշելով.
- Ոնց որ փոշիացած լինի էդ էրեխեն, չկա ու չկա: Էդ կորելու օրն էլ երեկոյան ժամը ութին տնից դուրս է եկել ու չի վերադարձել, շատ ուրախ տրամադրություն է ուեցել: Խեղճ ծնողներն ու նշանածը չգիտեն ինչ մտածեն` ո՞ւր է, ի՞նչ է...
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163734&l=am/