ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ «ՎԱՌԵԼ»
Արխիվ 12-16
ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ
«ՎԱՌԵԼ»
Ինչպես հայտնի է, հունվարի 16-18-ը գիշերային ժամերին քանդվել էր Արամի 30 հասցեում գտնվող շենքը: Քանդմանը դեմ արտահայտվողները հայտարարել էին, որ այդ հասցեում էր գտնվում դաշնակցական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի տունը:
«Իրավունք»-ի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանը հերքել էր այդ հայտարարությունը: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Իրավունք»-ի հետ զրույցում եւս ասաց, որ հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:
Շրջանառվող լուրերի համաձայն` Արամի 30 հասցեում էլիտար շենք է կառուցվելու: Կամո Արեյանը, սակայն, հավաստիացրեց, որ շենք չի կառուցվելու: «Ներկայացված նախագծով մայթն է ընդլայնվելու»,- ասաց Արեյանը:
Մեր մյուս հարցին`Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման թույլտվության փաստաթղթում նախկին քաղաքապետ, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի ստորագրությունն է, հետեւաբար որոշումը կայացվել է Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին: «2007 թ-ի կառավարության 108 որոշումով այն ճանաչվել է գերակա շահ, ձեռբերող ընկերությունը որոշակի աշխատանքներ է կատարել, ձեռբերող ընկերությունն էլ որոշակի աշխատանքներ է կատարել»,- ասաց Արեյանը` խուսափելով վերոնշյալ պաշտոնյանների անունները հնչեցնել:
Հ.Գ. Թեեւ փոխքաղաքապետը խուսափեց հարցին ուղիղ պատասխանել եւ պաշտոնյաների անուններ տալ, սակայն Երվանդ Զախարյանի կենսագրությունը ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ շենքի քանդման անմիջական պատասխանատուն «քոչարյանական» կադր Զախարյանն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163724&l=am/