ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ-27-Ը ԳՐԱՆՑՎԵԼ Է 1312 ԴԵՊՔ-ՊԱՏԱՀԱՐ
Արխիվ 12-16
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ-27-Ը ԳՐԱՆՑՎԵԼ Է 1312 ԴԵՊՔ-ՊԱՏԱՀԱՐ
ՏԿԱԻՆ ՃԿԱԿ պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԻ խոսքով` այսօր ժամը 11:30-ի դրությամբ հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներն անցանելի են, բացառությամբ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի եւ Վարդենյաց լեռնանցքի: Նրա փոխանցմամբ` թեեւ ճանապարհները մաքրվում են, սակայն բուքը դրանք կրկին փակում է եւ դարձնում դժվարանցանելի. «Դժվարանցանելի են Դիլիջանի եւ Ոսկեպարի ոլորանները, հատկապես ծանր տեխնիկայի համար, ինչպես նաեւ Գորիս -Սիսիան, Վանաձոր- Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապրհների առանձին հատվածներ: Ընդհանուր առամամբ ճանապարհները մաքրված են եւ սահմանված կարգով իրականացվում է երթեւեկությունը»,- փաստեց Հ. Խանգելդյանը: Նրա հաղորդած տեղեկությունների համաձայն` հունվարի 1-ից -27-ը հանրապետությունում գրանվել է 1312 դեպք-պատահար, որից 685-ը եղել են արտակարգ դեպքեր`հրդեհներ եւ արգելափակումներ ավտոճանապարհներին.«Այս ընթացքում գրանցվել է հրդեհի 150 դեպք, նախորդ տարավա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի դրանց թիվը 16-ով նվազել է: Ճանապարհատրանսպորտային պատահաների թիվը հասել է 59-ի, իսկ զոհերի թիվն այս տարի 4-ով նվազել է»,-ընդգծեց բանախոսը:
Հովհաննես Խանգելդյանը քաղաքացիներին հորդորեց առաջիկա 1-2 օրերի ընթացքում ջրագծերի, ջերմագենարատորային սարքերի եւ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ցուցաբերեն զգոնություն, քանի որ սպասվում է ջերմաստիճանի նվազում: Բարձրադիր վայրերում եղանակը կնվազի 30, իսկ ցածրադիր վայրերում` 15-20 աստիճանով:
Նշենք, որ արդեն երեք մարզերում` Արագածոտնում, Սյունիքում եւ Գեղարքունիքում, որտեղ ձյան եւ բքի հետեւանքով մեքենաներն արգելափակվում են ճանապարհներին` բացվել են վրանային հենակետեր: Դրանք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմաններն անբարենապաստ են եւ կա ճանապարհներին մեքենաների արգելափակման վտանգ: Վրանային հենակետերը գործում են շուրջօրյա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163723&l=am/