ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Արխիվ 12-16

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

 

Հունվարի 29-ին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում կայանալիք նիստի օրակարգում մի շարք հարցերի կողքին կքննարկվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը: Պարզվում է` այս հարցը դժգոհության ալիք է բարձրացրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Թիվ մեկ դժգոհողները, իհարկե, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Ձեր գործընկերները հանձնաժողովում դժգոհում էին, որ ՄԻՊ պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը քննվելու է ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այլ` Ձեր: Ի՞նչ կասեք այս մասին:

– Խնդիր չեմ տեսնում, շատ պարզ է: Ինչո՞ւ է հարցը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում գտնվում, որովհետեւ կառուցվացքակարգային, գործընթացային հարց է սա, եւ Ազգային ժողովի այս հանձնաժողովը զբաղվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի եւ սահմանադրական օրենքների փոփոխություններով: Իսկ այս հարցը վերաբերում է ոչ թե այս կամ այն օրենքին, որն առնչություն ունի մարդու իրավունքների եւ ազատությունների հետ, այլ` մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մարմնի ձեւավորման: Հետեւաբար, այս է խնդիրը, որ մենք որոշել ենք, որ պետք է այստեղ հարցը քննարկվի, եւ այստեղ որոշվի, թե ինչպես է լինելու ՄԻՊ թեկնածուի առաջադրման կարգը:

Ամեն դեպքում, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները, որոնք, ի դեպ, այդ հանձնաժողովում մեծամասնություն են կազմում, որոշակի մտավախություններ ունեն: Էական դեր ունի՞, թե որ հանձնաժողովով հարցը կանցնի, կամ որ հանձնաժողովում է ՀՀԿ-ն մեծամասնություն կամ փոքրամասնություն կազմում:

– Չեմ կարծում, որ որեւէ բարդություն կա այստեղ: Իսկ Հանրապետական կուսակցությունն իրավունք ունի եւ կարող է շատ արագ այդ հանձնաժողովում իր տեղը լրացնել, ուստի` որեւէ խնդիր չկա, եթե նույնիսկ այնտեղ ՀՀԿ-ն փոքրամասնություն է:

Տարբեր անուններ են շրջանառվում, որոնք կարող են լինել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներ: Հետաքրքիր է` Ձեր տեսակետը դրա շուրջ:

– Անունները դեռեւս չենք քննարկել, դեռ ժամանակ կա: Այնպես որ, իր ժամանակի մեջ ամբողջը պարզ կդառնա, կքննարկենք եւ կիմանանք:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163722&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան