«ԵԽԽՎ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ Է»

Արխիվ 12-16

«ԵԽԽՎ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ Է»


Մի շարք եվրապատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսեւորելով միակողմանի մոտեցում, երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկեցին Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայկական բանաձեւի ընդունման օգտին` այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն: ԵԽԽՎ-յան վերոնշյալ քվեարկության, ինչպես նաեւ այս կառույցի որդեգրած արժեհամակարգի մասին «Իրավունքը» զրուցեց ԼՂՀ մամուլի խոսնակ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:


«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՋՈՒՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ»


–Պարոն Բաբայան, ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված հակահայկական բանաձեւը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Իհարկե, որեւէ ռեալ հետեւանք չի ունենա, որովհետեւ այդ, այսպես կոչված, զեկույցը որեւէ պարտադիր իրավական կամ քաղաքական ուժ չունի, ուստի` որեւէ պարտավորությունների չի կարող բերել մեզ կամ որեւէ այլ կողմի: Պարզապես, մենք սա դիտարկում ենք որպես ԵԽԽՎ-ի թույլ իմունային համակարգի մի նշան, որտեղ այլեւս անհնարին է խոսել ժողովրդավարության մասին, դնել իրենց որպես ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության կարեւոր ատյաններից մեկի տեղում, երբ, պարզապես, որպես շաբաշ վերցնում են ինչ-որ փողեր ու քվեարկում ոչ ժողովրդավարական, ինչ-որ անկապ զեկույցի համար: Սա նշանակում է, որ ԵԽԽՎ-ում վաճառքի են դրվում ժողովրդավարական գաղափարները, եւ սա բավականին լուրջ խնդիր է:  ԵԽԽՎ-ում եւ Եվրոպայի մի շարք կառույցներում արժեհամակարգի ճգնաժամ է:

– Բանաձեւի ընդունումից հետո մամուլում ու սոցցանցերում սկսվել է լայնորեն քննարկվել, թե Արցախը արդյոք Սարսանգի ջրամբարից ջուր կթողնի դեպի Ադրբեջան, թե` ոչ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մենք մինչ այդ էլ, խոսել ենք այս տարբերակի մասին ու նշել, որ ընդհանուր առմամբ` պատրաստ ենք Ադրբեջանին ջուր մատակարարել: Մենք նույնիսկ 10 տարի առաջ ենք դրա մասին ասել, բայց Ադրբեջանը միշտ մերժում էր եւ միշտ էլ, ըստ իս, մերժելու է: Պարզապես, նրանք հիմա քաղաքական շահարկումներով են զբաղված եւ ոչ միայն այս հարցում: Բայց կրկնում եմ` որեւէ պարտադիր ուժ չունի այդ բանաձեւը, եւ մենք առանց դրա էլ ասել ենք, որ կարող ենք ջուր տրամադրել, բայց ոչ համատեղ օգտագործման համար, մի՛ խառնեք այս երեւույթները: Այնպես որ, մենք պատրաստ ենք, որպես տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձեւավորման մի բաղադրամաս, այդ հարցը քննարկել, իսկ եթե իրենք դեմ են, մենք էլ չենք տա:


«ԵԽԽՎ-Ի ՊԵՍ ԿԱՌՈՒՅՑԸ ԴԱՐՁԵԼ Է ԲՈՐՍԱ»


–Փաստորեն, կարելի՞ է ասել, որ Ադրբեջանին ոչ թե ջուր է պետք, այլ հակահայկական փաստաթուղթ:

– Միանշանակ, նրանց հակահայկական փաստաթուղթ է պետք, բայց սա մի անհասկանալի քաղաքականություն է, որովհետեւ այդ փաստաթուղթը ինքնին որեւէ պարտադիր ուժ չունի: Մինչդեռ իրենք այդքան փողեր են ծախսում դրա համար, բայց թող իրենց բյուջեն թուլացնեն, ֆինանսները քամուն տան: Մենք ավելի վատ ենք ընդունում, որ ԵԽԽՎ-ի պես կառույցը դարձել է բորսա: Այսօր ԵԽԽՎ-ն ժողովրդավարության գաղափարները  հանել է վաճառքի, սա է ամենավատը:

– Այնուամենայնիվ, համարո՞ւմ եք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը մասնակի, բայց հաղթանակ ունեցավ, քանի որ գոնե մերժվեց մյուս հակահայկական բանաձեւը` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» տխրահռչակ վերնագրով:

– Անշուշտ, սա մասնակի հաղթանակ է, բայց ընդհանուր առմամբ` ԵԽԽՎ-ի պարտությունն է նույնիսկ մեկ բանաձեւի ընդունումը, եւ սա բոլորի համար պարզ է, հայկական կողմի համար` առավել եւս: Բայց եթե ԵԽԽՎ-ն չի կարողանում կոռուպցիայի դեմ պայքարել, ի վերջո, Հայաստանը մենակ ի վիճակի չէ այդ կառույցին դնել նորմալ ուղու վրա ու թույլ չտալ, որ այնտեղ կոռուպցիան տարածվի: Եվ սա համաեվրոպական խնդիր է:


«ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՒՄ»


–Այս ամենը հաշվի առնելով` չե՞ք կարծում, որ ժամանակն է Ռուսաստանի պես մենք էլ դուռը «շրխկացնենք» ու հեռանանք ԵԽԽՎ-ից:

– Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի մարտավարություն է ընդունվելու: Խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք լուրջ բացասական զարգացումներ եվրոպական ժողովրդավարական ինստիտուտներում: Բայց սա չի նշանակում, որ մենք ժողովրդավարական արժեքներից հրաժարվելու ենք, ընդհակառակը` ամրապնդելու ենք այն, որովհետեւ սա նաեւ մեր քաղաքակրթության հիմքն է: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին, ապա դա արդեն իրենց խնդիրն է, եւ խորը ցավով պետք է հերթական անգամ նշենք, որ դժբախտաբար, կաշառակերությունն ու «շաբաշները» ներթափանցել են այդ կառույց:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163721&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան